«Հայաստանում իրագործվում է Մոլդովայի սցենարը. իսկ ի՞նչ է եղել Մոլդովայում». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ըստ տարածված կարծիքի, Հայաստանը գնում է Մոլդովայի ճանապարհով: Այլ կերպ ասած՝ Հայաստանում իրագործվում է Մոլդովայի սցենարը: Իսկ ի՞նչ է եղել Մոլդովայում:
2025 թվականի սեպտեմբերին Մոլդովայում կայացան խորհրդարանական ընտրություններ: Նախընտրական շրջանում փորձագետները խուսափում էին կանխագուշակել ընտրությունների արդյունքները, քանզի գործող արևմտամետ իշխանության վարկանիշն այդքան էլ բարձր չէր, հետևաբար՝ վերջինիս միանձնյա կառավարումն իրատեսական չէր: Ի՞նչ ձեռնարկեց գործող իշխանությունը:
Նախ՝ իշխանության կողմից լայն կիրառում ստացավ «եթե մենք չլինենք, ապա կգա Պուտինն ու պատերազմը» խոսույթը:
Բացի դրանից՝ գործող իշխանության ջանքերով, ընտրապայքարից ի սկզբանե հեռացվեց մոլդովացի օլիգարխ Իլան Շորը, իսկ քվեարկության հենց նախօրեին քվեաթերթիկներից հանվեց նաև շատ ուժեղ քաղաքական միավորներից մեկը՝ Իրինա Վլախի դաշինքը: Ամենապարադոքսալն այն էր, որ արդեն քվեարկության ընթացքում ցուցակներից բառացիորեն ջնջվեց ևս մեկ՝ Վիկտորիա Ֆուրտունեի ղեկավարած կուսակցության անունը: Այդ կուսակցության օգտին տրված քվեներն անվավեր ճանաչվեցին:
Դիտորդներն արձանագրել են նաև մի շարք խախտումներ: Օրինակ՝ Մոլդովայի ընդդիմադիր տրամադրված մի քանի բնակավայրերում ընտրողները չեն կարողացել ընտրատեղամաս գալ, քանզի հենց ընտրությունների օրը այնտեղ կամուրջների վերանորոգման աշխատանքներ են սկսվել: Շատ հետաքրքիր փաստ ևս. Ռուսաստանին, որտեղ բնակվում է մոլդովական սփյուռքի զգալի մասը, հատկացվել էր ընդամենը 10 հազար քվեաթերթիկ և բացվել էր միայն 2 ընտրատեղամաս, սակայն Իտալիայում, որտեղ բնակվում է Մոլդովայի քաղաքացիություն ունեցող անհամեմատ քիչ թվով մարդ, բացվել էր 75 ընտրատեղամաս:
Այժմ եկեք համեմատենք Հայաստանի և Մոլդովայի ընտրությունների ընթացքը: Օլիգարխ, խաղաղություն, «եթե մենք չլինենք՝ պատերազմ կլինի», թեկնածուներին ընտրապայքարից հեռացում ...
Հայաստանում հիմնական ընտրական գործընթացն առջևում է: Եվ, եթե կարծում եք, որ Հայաստանում կրկնվում է Մոլդովայի սցենարը, ապա վերլուծեք Մոլդովայի ընտրությունների ողջ գործընթացը և դեմն առեք:
Դեպի Արևմուտք գնալ պետք է, սակայն ոչ Մոլդովայի ընտրությունների օրինակով: Այլ կերպ ասած՝ չի կարելի ռուսական ճանապարհով Արևմուտք գնալ»:

««Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի»-ն՝ իր ամբողջ քաղաքական գեղեցկությամբ». Արսեն Ջուլֆալակյան
1402:06
«Հայաստանում իրագործվում է Մոլդովայի սցենարը. իսկ ի՞նչ է եղել Մոլդովայում». Կարեն Հեքիմյան
4201:12
«Ադրբեջանից Նախիջևան գնացող ազերական ամբողջ հոսքը հայի չի տեսնելու». Հրայր Կամենդատյան
5400:48
««Հիբրիդային» տարբեր կալիբրի կառավարվող հրթիռներն ու արկերը շրջանցում են ՔՊ-ն». Սուրեն Սահակյան
5000:36
«Զենքի միջազգային շուկան մեր առջև բացվեց Պրահայի համաձայնագրից հետո». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5500:30
«Մենք մեր ձայնը ոչ մեկի չենք տալու»․ Սամվել Կարապետյան
77Երեկ, 21:00
«Եվրոպան կարող է խնդիրների բախվել անվտանգության ոլորտում»․ Ֆոն դեր Լայեն
171Երեկ, 18:27
«Քարոզեք բարձր մասնակցության կարևորությունը»․ Ռուբեն Մխիթարյանը՝ ընդդիմությանը
84Երեկ, 16:48