«Հուսով ենք` տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը խզման պատճառ չի դառնա». Իրանի դեսպան

Իրանի Իսլամական Հանրապետությունը հույս ունի, որ տարածաշրջանում ԱՄՆ–ի ներկայությունը ժողովուրդների միջև վատատեսության և խզման պատճառ չի դառնա։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ մեկնաբանելով TRIPP նախագծի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Մեր դիրքորոշումը ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ շատ հստակ է, ու որևէ անորոշություն չկա։ Մենք դրական ենք վերաբերում և ողջունում ենք ապաշրջափակման գործընթացները, հաղորդակցության և տարանցման ոլորտում ՀՀ և այլ երկրների պոտենցիալի իրացումը։ Իրանն էլ պատրաստ է մաս հանդիսանալ այդ գործընթացին, բայց մյուս կողմից մենք արտահայտել ենք ԱՄՆ–ի թշնամական տրամադրվածության վերաբերյալ մեր մտահոգությունը»,– նշել է Շիրղոլամին։
Նա ընդգծել է՝ Իրանը որևէ կասկած չունի, որ ԱՄՆ–ն այս տարածաշրջանի ժողովուրդների բարին չի կամենում, ուստի իրենց մտահոգությունն Իրանի հարևանությամբ ԱՄՆ–ի ցանկացած ներկայության վերաբերյալ հիմնվում է իրատեսական մոտեցման վրա։
Դեսպանը շեշտել է, որ Իրանը նույնիսկ նվազագույն վստահություն չունի ԱՄՆ–ի նկատմամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
210Երեկ, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
63313.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
101612.10.2026, 13:24
«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
38312.10.2026, 13:12
«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան (տեսանյութ)
32712.10.2026, 12:06
Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
73611.10.2026, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
34511.10.2026, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
41810.10.2026, 13:12