««Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի»-ն՝ իր ամբողջ քաղաքական գեղեցկությամբ». Արսեն Ջուլֆալակյան

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մեդալակիր, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիշեցման կարգով, թե ինչպես «օդից» ստեղծվում է TRIPP-ը (անվանումն էական չէ):
Այն օրակարգ մտավ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթով, որտեղ նույն փաթեթում ամրագրվեցին՝
* Լաչինի միջանցքը՝ որպես Հայաստանի կապ Արցախին,
* և Հայաստանի տարածքով Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ։
Փոխադարձության սկզբունքով…
Հետո քպ-ն հանձնեց ամբողջ Արցախը։ Վերացավ Հայաստանի կապն Արցախի հետ: Ոչնչացվեց հենց այն հիմքը, որի շրջանակում քննարկվում էր նաև Ադրբեջանի հատուկ կապի թեման։
Փոխարենը նույն քպ-ն այսօր շարունակում է առաջ մղել Հայաստանի տարածքով «անարգել անցման» գաղափարը Ադրբեջանի համար՝ փորձելով համոզել, թե անվանափոխությամբ փոխվում է էությունը։
Անունը կարող եք դնել ճանապարհ, ուղի, հաղորդակցություն, TRIPP կամ ցանկացած այլ գեղեցիկ բառ։ Եթե խոսքը հատուկ ռեժիմով, անխափան և առանձնահատուկ կարգավիճակով անցման մասին է, ապա դա հասարակ ճանապարհ չէ։
Եվ այստեղ ամենապարզ հարցն է առաջանում․ եթե վերացվել է փոխադարձության հիմքը (Հայաստանի կապն Արցախի հետ Լաչինով), ապա ինչո՞ւ պետք է պահպանվի միայն Ադրբեջանի համար նախատեսված հատուկ կապի գաղափարը։ Ինչո՞ւ չպետք է սովորական ռեժիմով օգտագործվի Հայաստանի՝ վաղուց գոյություն ունեցող ճանապարհային ցանցը՝ Նախիջևանի հետ կապն ապահովելու համար: Կարծեմ արդեն խաղաղություն է, չէ՞...
«Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի»-ն՝ իր ամբողջ քաղաքական գեղեցկության մեջ»։

««Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի»-ն՝ իր ամբողջ քաղաքական գեղեցկությամբ». Արսեն Ջուլֆալակյան
4002:06
«Հայաստանում իրագործվում է Մոլդովայի սցենարը. իսկ ի՞նչ է եղել Մոլդովայում». Կարեն Հեքիմյան
5001:12
«Ադրբեջանից Նախիջևան գնացող ազերական ամբողջ հոսքը հայի չի տեսնելու». Հրայր Կամենդատյան
6000:48
««Հիբրիդային» տարբեր կալիբրի կառավարվող հրթիռներն ու արկերը շրջանցում են ՔՊ-ն». Սուրեն Սահակյան
5500:36
«Զենքի միջազգային շուկան մեր առջև բացվեց Պրահայի համաձայնագրից հետո». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6100:30
«Մենք մեր ձայնը ոչ մեկի չենք տալու»․ Սամվել Կարապետյան
79Երեկ, 21:00
«Եվրոպան կարող է խնդիրների բախվել անվտանգության ոլորտում»․ Ֆոն դեր Լայեն
176Երեկ, 18:27
«Քարոզեք բարձր մասնակցության կարևորությունը»․ Ռուբեն Մխիթարյանը՝ ընդդիմությանը
85Երեկ, 16:48