«Փորում են ԵԱՏՄ-ի գերեզմանը». Նիկոլ Փաշինյան

«Ես ուղիղ ասեմ՝ ՀՀ-ն այս պահին չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, այլև ես ԵԱՏՄ միակ պաշտոնյան եմ, որ միևնույն ժամանակ անդամակցում է երկու բարձրագույն կառավարող մարմինների։ Այդ լծակները ես կօգտագործեմ, որ, մասնավորապես, Լուկաշենկոն ԵԱՏՄ-ն չկարողանա օգտագործել Հայաստանի դեմ։ Ինչ հայտարարություններ հնչում են, դրանք սին են։ Նրանք, ովքեր այդ հայտարարություններն անում են, նրանք պարզապես տաք են, չեն հասկանում, որ նրանք փորում են ԵԱՏՄ-ի գերեզմանը։ Բայց ես ընտրություններից հետո կվերադառնամ։ Հիմա արձակուրդում եմ։ ԵԱՏՄ առաջիկա նիստին մասնակցելու է ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող փոխվարչապետը։ Ես հունիսի 7-ից հետո, ձեր մանդատը ստանալու պարագայում և ստանալուց հետո, ես կվերադառնամ աշխատանքի, և դուք կտեսնեք, որ այն բոլոր տագնապալի հայտարարությունները, որոնք արվում են, կչեզոքացվեն։
Իհարկե, կվերադառնամ ԵԱՏՄ ձևաչափ, ուղիղ կնայեմ գործընկերներիս աչքերին, բոլոր փաստարկները կդնեմ սեղանին։ Ես ձեզ ասում եմ, որ որևէ խնդիր չի ծագելու։ Էդ, որ Լուկաշենկոն ասել է, թե Հայաստանը ում է պետք, այդ հայտարարությունը պետք է ունենար քաղաքական հետևանքներ, և դրա քաղաքական հետևանքն է այն, որ ՀՀ-ն այլևս որևէ իրավիճակում առանց այլընտրանքի չի մնա»,- Աբովյան քաղաքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Կրակոցներ Մոնրեալի հրեական թաղամասում. կան զոհեր
3123:45
«Պետք է սովորել ինչպես լինել Ալիևից ավելի ցինիկ, ավելի աճպարար». Լիաննա Խաչատրյան (լուսանկար)
2223:30
«Ինչո՞ւ անհնարին չի համարվել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը վարույթին». Էդգար Ղազարյան (լուսանկար)
3823:12
«Զվարթնոցում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ». Սյուզի Բադոյան
6623:00
Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ Հայաստանի օգտին որոշման առնչությամբ
3922:54
ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն վաղը կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն
11521:51
«Փամբակում խեղդված աղջիկների ծնողներին մեղադրելը ծայրաստիճան անմարդկային է». Աննա Ջավախյան
7821:24
«Ձեր թրքացմանն Արցախն էր խանգարում». Անուշ Աթաջանյան
7720:24