««Հեղափոխության» տարում Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար. կարո՞ղ է դա էլ ուսումնասիրես»․ Արմեն Եղիազարյան

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուրեմն նայում եմ Դանիելի հրապարակումները, որոնք հիմնված են ինչ որ անհասկանալի կայքերի տեղեկատվության վրա։ Դրանց վրա հիմնվելով՝ դու աջ ու ձախ հաղորդումներ ես տալիս, իբր քաղաքական ուժերի՝ դրսից ֆինանսավորման վերաբերյալ։
Էդ որ այդ կարգի «սրտացավ» պատվերներ ես կատարում, կարող ա մի բան էլ ես ասեմ, դրանով էլ հետաքրքրվես, հը՞, Դանիել Իոաննիսյան։
2021թ-ին պաշտոնապես հրապարակեցի Համաշխարհային Բանկի հաշվետվությունը, ըստ որի 2018թ-ին՝ «հեղափոխության» տարում, Ադրբեջանից Հայաստան էր փոխանցվել 211 միլիոն դոլար գումար։ Հաշվետվությունը կա, Համաշխարհային Բանկի Հայաստանի մասնաճյուղի ղեկավարի նամակը կա, ԱԱԾ դիմումը կա։
Կարող ա մի հատ այս փաստերն էլ ուսումնասիրես ու պարզվի, որ 2018-ի «հեղափոխությունը» ֆինանսավորված լինի Ադրբեջանի ու Ալիևի կողմից, իսկ մեր ժողովուրդն էլ խաբված լինի, հը՞։
Թե էս թեմայի պատվեր չունես, քո պատվերը մենակ Նիկոլի ընդդիմադիրների համար է, որ օգնես այս ապազգային իշխանությանը վերարտադրվի։
Քո տեսակը վտանգ է մեր երկրի համար»։

«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
9016:48
«Հենց խոսում է՝ կարծես Իլոն Մասկը լինի»․ Ոսկան Սարգսյան
9215:24
«Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ ծրագրի մեկնարկը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10415:00
«Մեր նպատակը չի լինելու մարդկանց փոխարինել արհեստական բանականությամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10214:30
«Տհաճ հարցեր լսելիս կորցնում է ինքնատիրապետումը»․ Վարդան Հարությունյան
9714:12
«Մի՞թե կարելի է որդուն կորցրած ծնողներին ծերության տարիներին հասցնել այս վիճակին»․ Հրայր Կամենդատյան
9813:42
«ՀՀ իշխանությունները «չեն նկատում» Ադրբեջանի ԶՈՒ ինժեներական աշխատանքները ՀՀ տարածքում»․ Դավիթ Գալստյան
9713:00
«Քանդման ենթակա շինությունը չեն քանդում, որովհետև պատկանում է Ավինյանի մտերիմներին»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
9112:42