«Անկախ Հայաստնը ծնվեց, երբ մեր ժողովուրդը ինքնագիտակցության, ինքնաճանաչողության բարձրակետին էր հասել». Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանի ուղերձը կալանավայրից. «Բաշ-Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի հաղթանակի տրամաբանությունից ծնվեց մեր անկախ Հայաստանը:
Ծնվեց լքված, կեղեքված, հիվանդ, ցեղասպանված ժողովրդի կամքից, հաղթանակի ձգտումից: Ծնվեց այն ժամանակ, երբ մեր ժողովուրդը ինքնագիտակցության, ինքնաճանաչողության բարձրակետին էր հասել՝ հասկանալով, որ դա իր վերջին հանգրվանն է՝ ականջալուր լինելով Գևորգ Ե Սուրենյանց հայրապետի կոչին. «Իմ ժողովուրդը դեռ վերջին խոսքը չի´ ասել անարգ թշնամուն և այդ խոսքը լինելու է ՀԱՂԹԱԿԱՆ»:
Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի փոքրիկ խոսքը պատճառ եղավ արթնացնելու, ոտքի հանելու և հաղթանակի տեսիլքը վերադարձնելու այս ժողովրդին։ Հայրապետն ասաց՝ ես չեմ լքի Մայր Աթոռը, այլ կնահատակվեմ այստեղ որպես գահակալ։ Նա այս խոսքերով ժողովրդին հրավիրեց տեր կանգնելու, ծառա լինելու իր սրբություններին, իր ինքնությանը, իր գոյությանը:
Այսօր մենք նույն իրականության առջև ենք ո´չ միայն արտաքին թշնամու, այլ նաև ներքին թշնամու դեմ՝ նախ մեր տունը ազատագրելու, և ապա մեր տունը վերականգնելու մեր պատվի և մեր կյանքի հետ միասին:
Շնորհավո´ր տոնդ, անկախ Հայաստան»:

«Անկախ Հայաստնը ծնվեց, երբ մեր ժողովուրդը ինքնագիտակցության, ինքնաճանաչողության բարձրակետին էր հասել». Բագրատ Սրբազան
3710:30
«Պարտված պարադ մեզ պետք չէ»․ քաղաքացի (տեսանյութ)
4610:24
«Ներկա բարդ ժամանակներում պիտի միաբանվենք և միասնաբար հզորացնենք մեր պետությունը». Գարեգին Բ
4010:18
Զորահանդես՝ նվիրված Հանրապետության օրվան. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
4510:06
Լֆիկի ընկերություններում ցուցակներ են կազմվում. «Հրապարակ»
7009:12
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
5907:42
«Տեսեք՝ ինչ աստիճանի է հասել ՔՊ կողմից հանցագործությունների հովանավորչությունը». Արման Թաթոյան (տեսանյութ)
11301:18
«Չէր կարող նման բան ասել». Նիկոլ Փաշինյանը՝ Ալեն Սիմոնյանի փաստացի ասած խոսքի մասին (տեսանյութ)
13501:06