«Ժամանակավոր իշխանությունները չեն կարող մարել իսկական հայ լինելու հավաքական կամքը»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հանրապետության տոնն իր մեջ կրում է մեր ժողովրդի մեծ հաղթանակների և ազգային արժանապատվության գաղափարը։ Այս օրը հենց դրա մասին է՝ չմոռանալ պատմական անցյալը, չդավաճանել ազգային ինքնությանը և չուրանալ այն հերոսական ճանապարհը, որով մեզ հասավ անկախ պետականությունը։
Այսօր Հանրապետության օրը նշում ենք չափազանց բարդ ու ճակատագրական պայմաններում։ Այժմ, երբ փորձ է արվում արժեզրկել ազգային ու հոգևոր հիմնասյուները, կասկածի տակ դնել մեր պատմությունը, փոխել մեր ինքնության խորհրդանիշները և հասարակությանը հեռացնել իր արմատներից, հայ ժողովուրդը պարտավոր է վեր հառնել՝ ապացուցելու, որ ժամանակավոր իշխանությունները չեն կարող մարել իսկական հայ լինելու հավաքական կամքը։
Զինանշանը, օրհներգը, պատմական հիշողությունն ու ազգային արժանապատվությունը քաղաքական ճաշակի հարց չեն․ դրանք մեր պետականության ողնաշարն են։ Եվ այն ժողովուրդը, որը հրաժարվում է իր արժեքներից, վաղ թե ուշ կանգնում է պետականության կորստի վտանգի առաջ։
Շնորհավոր Հանրապետության օրը, իմ ժողովուրդ։
Հիշե՛ք, որ, այո՛, մենք արժանի ենք մեզ Հանրապետություն ժառանգած հերոսների հետնորդը լինելու։ Իսկ դա նշանակում է մեկ բան՝ պաշտպանել հայ ժողովրդի ինքնությունը, պահպանել մեր պետությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան և արժանապատիվ Հայաստանի Հանրապետության»։

ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն վաղը կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն
9321:51
«Փամբակում խեղդված աղջիկների ծնողներին մեղադրելը ծայրաստիճան անմարդկային է». Աննա Ջավախյան
5921:24
«Ձեր թրքացմանն Արցախն էր խանգարում». Անուշ Աթաջանյան
6720:24
«Ի՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիներն ընտրություններից հետո». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6920:18
«Իրականությունը, որը ձեզնից թաքցնում է ՔՊ-ական իշխանությունը». Մարիաննա Ղահրամանյան
8320:00
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Գյումրիում
4919:48
Թուրքիայում իշխող կուսակցությունը կրկին առաջադրում է Էրդողանի թեկնածությունը
9919:35
«Փաշինյանի կազմակերպած ընտրություններում շուրջ 100,000 ընտրողի տվյալներ չեն ճանաչվել». Անուշ Միրզոյան
6018:54