«Իշխանությունների քաղաքականությունն ուղղված է նրան, որ ՀՀ-ն դադարի գործել որպես ազգային պետություն»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «1918 թվականին Հայաստանի Հանրապետությունը վերածնվեց համաշխարհային քարտեզի վրա՝ որպես հայկական ազգային պետություն, ապացուցելով աշխարհին, որ հայ ժողովուրդը զուտ անցյալի իրողություն չէ, այլ մի ժողովուրդ, որը դարերի և այլազգիների տիրապետությունների և ասպատակությունների միջով անցկացրել է սեփական պետություն ունենալու իր անկոտրում կամքը:
Այդ փորձը երկար պատմություն չունեցավ, բայց Հայաստանը որպես ազգային միավորում այլևս իրողություն էր, թեկուզև իր թերի ու անազատ՝ Խորհրդային Հայաստանի կարգավիճակով:
1988-ի Մեծ ազգային զարթոնքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը նորից դարձել է լիարժեք գործող անկախ պետություն, ամփոփելով իր մեջ հայ ժողովրդի պատմությունը և դառնալով ինչպես մեր ինքնության, պատմամշակութային ավանդույթների և հոգևոր արժեքների պահապանը, այնպես էլ՝ դեպի առաջընթաց և զարգացումն ուղղված մեր ժողովրդի իղձերի իրականացման երաշխավորը:
Ցավոք, Հայաստանի այսօրվա իշխանությունների քաղաքականությունն արդեն անթաքույց ուղղված է նրան, որ Հայաստանի Հանրապետությունը դադարի գործել որպես ազգային պետություն և վերածվի «իրական Հայաստան» նախագծի անվանման տակ խամաճիկային մի միավորման, որի միակ գործառույթը լինելու է օտար տերերի շահերի սպասարկումը և Հայաստանի ադրբեջանացումը՝ և՛ ժողովրդագրական փոփոխության, և՛ ավտորիտարիզմի ներմուծման առումով:
Հունիսին 7-ին, հետևաբար, մեր ժողովուրդն անելիք ունի՝ հաստատել անկախ ազգային պետություն ունենալու իր կամքը:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, և շնորհավո՛ր Հանրապետության օրը»:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն վաղը կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն
9321:51
«Փամբակում խեղդված աղջիկների ծնողներին մեղադրելը ծայրաստիճան անմարդկային է». Աննա Ջավախյան
5921:24
«Ձեր թրքացմանն Արցախն էր խանգարում». Անուշ Աթաջանյան
6720:24
«Ի՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիներն ընտրություններից հետո». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6920:18
«Իրականությունը, որը ձեզնից թաքցնում է ՔՊ-ական իշխանությունը». Մարիաննա Ղահրամանյան
8320:00
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Գյումրիում
4919:48
Թուրքիայում իշխող կուսակցությունը կրկին առաջադրում է Էրդողանի թեկնածությունը
9919:35
«Փաշինյանի կազմակերպած ընտրություններում շուրջ 100,000 ընտրողի տվյալներ չեն ճանաչվել». Անուշ Միրզոյան
6018:54