«Հունիսի 7-ը կարող է դառնալ մեր նորօրյա Սարդարապատը»․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը ֆեյսբուքյան էջում հրապարակել է կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հայտարարությունը․ «Այսօր լրանում է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադրման 3-ամյակը: Շարժումը հիմնադրվել է 2023թ․ մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման օրը: Հետագայում ստեղծվեց «Մայր Հայաստան» կուսակցությունը:
2023 թվականը Հայաստանի պատմության ամենածանր էջերից մեկն էր, և պատահական չէր, որ հենց այդ ժամանակ Անդրանիկ Թևանյանի և իր համախոհների նախաձեռնությամբ հիմնադրվեց «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը, նպատակը՝ ձերբազատվել վերջին տարիների մեր երկրի դժբախտությունների ու պարտությունների պատասխանատու օրվա իշխանությունից, իսկ հեռակա նպատակն է կառուցել ուժեղ, ժողովրդավար, օրինակելի երկիր:
Կարճ ժամանակում Շարժման ձեռքբերումները կարելի է երկար թվարկել, բայց մեր երկրի համար այս վճռական փուլում կա ընդհանրական, վերկուսակցական մարտահրավեր՝ հունիսի 7-ին հասնել իշխանափոխության:
Կարևորելով ընդդիմության դաշտում միասնականության գաղափարն ու համատեղ ջանքերով այս իշխանություններին հեռացնելու նպատակը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին «Մայր Հայաստանը» մասնակցում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համատեղ՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանն այս իշխանությունների թիվ մեկ գաղափարական ընդդիմախոսներից է, և նաև հենց դա է պատճառը, որ մերօրյա Հայաստանի փոքրիկ բռնապետը նրա հանդեպ ապօրինի մեղադրանք է առաջադրել:
Հայաստանի փրկության կարևոր նախապայմանն իշխանափոխությունն է, և հունիսի 7-ը կարող է դառնալ մեր նորօրյա Սարդարապատը, որով կկանխվի ՀՀ անկախության վերահաս կորուստը և խորհրդարանական ընտրություններով կարձանագրվի ժողովրդի հաղթանակը։ Իշխանության հեռացումը չի վերացնելու ՀՀ-ի առջև կանգնած բազմաթիվ մարտահրավերները, բայց դա անհրաժեշտ պայման է, որպեսզի բոլորս, հանրային համերաշխության մթնոլորտում, կարողանանք դիմագրավել գործող իշխանության բերած արհավիրքներին:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։

«Պատրաստվի, որ վանդակում ես ապրելու, հետդ էլ որձ կլինի». Նիկոլ Փաշինյան
3414:48
«Հունիսի 7-ը կարող է դառնալ մեր նորօրյա Սարդարապատը»․ Անդրանիկ Թևանյան
3714:42
«Եթե չընտրվեք վարչապետ, այս զինտեխնիկայով կարո՞ղ ենք ջախջախել Ադրբեջանին»․ հարց՝ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10514:18
«Ի՞նչն է իր հպարտության առարկան»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5814:06
«Պատրաստվո՞ւմ եք գնալ Ծառուկյանի որձ առյուծի վանդակ»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
7813:48
«Եվս մի դատական հայց եմ ներկայացնելու». Նիկոլ Փաշինյան
6813:24
«Զինված ուժերը Նիկոլ Փաշինյանն իրա հոր տնից չի բերել»․ Էդմոն Մարուքյան
6313:06
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5212:54