«Նման անշուք ու անմակարդակ բան դժվար էր պատկերացնել»․ Վահրամ Մարտիրոսյան

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Որպես «չեղած» բանակի 1999-ի զորահանդեսին քայլած զինվոր՝ նման անշուք ու անմակարդակ բան դժվար էր պատկերացնել։
Աղավաղված, ոչ ոգեշնչող երաժշտություն։ Իսկ նոր կամուֆլյաժն ու գերբը երևի նույն դիզայներն էր «արարել»։ Մի խոսքով՝ հատուկ ասֆալտապաշտ գեղցիների համար կազմակերպված, փառատոնային ոճի միջոցառում։
Հիշում եմ՝ նույնիսկ մեր փորձերի ժամանակ, երբ Ամիրյան, Լուսավորչի ու Մաշտոցի փողոցներով էինք քայլում, մեր ստեղծած էներգետկայից շուրջբոլորը մարդիկ էին արտասվում։
Բայց ամենատպավորիչը ԵՎ-1 հրամանից հետո էր։ Երբ հայացքներս ուղղեցինք տրիբունային, այնտեղ արտասվող հաղթած հրամանատար էր կանգնած՝ Վազգեն Սարգսյանը։
Իսկ զորահանդեսի «տպավորիչ» տեխնիկայի մասին մի պարզ հարցադրում անեմ։ Ամեն ինչ հարաբերական է։ Եթե այս ամենը 2016-ին ցուցադրվեր, կլիներ տպավորիչ, եթե պարսկական փղերի դեմ կռիվների ժամանակներում ցուցադրվեր՝ ուղղակի ֆանտաստիկ կլիներ։ Բայց հիմա 2026 թվականն է, և հավանական հակառակորդը Ադրբեջանն է։ Իսկ Ադրբեջանը 2020-ի համեմատ մի քանի սերունդ առաջ է գնացել։ Միայն կրակային հզորության ցուցանիշով անգամներով՝ տասնապատիկ, տեղ-տեղ նույնիսկ հարյուրապատիկ եք զիջում։
Ադրբեջանական հարվածային և հակազդման միջոցներն այնպիսի մակարդակի են հասել, որ ձեր ունեցածի մի մասը նույնիսկ չի հասցնի կիրառվել։ Ադրբեջանը պրոֆեսիոնալ կերպով իր զինուժը կառուցում է Problem–Solution պարադիգմով։ Օրինակ՝ երբ դուք բունկերներ եք կառուցում, նրանք ձեռք են բերում հակաբունկերային ռումբեր։ Եվ ընդհանուր առմամբ այդ ամբողջ ցուցադրված «ֆանտաստիկան» կառուցված էր նախորդ պատերազմին պատրաստվելու փիլիսոփայության մեջ»։

ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն վաղը կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն
9321:51
«Փամբակում խեղդված աղջիկների ծնողներին մեղադրելը ծայրաստիճան անմարդկային է». Աննա Ջավախյան
5921:24
«Ձեր թրքացմանն Արցախն էր խանգարում». Անուշ Աթաջանյան
6720:24
«Ի՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիներն ընտրություններից հետո». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6920:18
«Իրականությունը, որը ձեզնից թաքցնում է ՔՊ-ական իշխանությունը». Մարիաննա Ղահրամանյան
8320:00
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Գյումրիում
4919:48
Թուրքիայում իշխող կուսակցությունը կրկին առաջադրում է Էրդողանի թեկնածությունը
9919:35
«Փաշինյանի կազմակերպած ընտրություններում շուրջ 100,000 ընտրողի տվյալներ չեն ճանաչվել». Անուշ Միրզոյան
6018:54