«Ինչո՞ւ դրանց կիրառումը չցուցադրվեց հենց զորահանդեսի ժամանակ». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ինձ մի բան է նաև հետաքրքիր: Զորահանդեսի ժամանակ այսպես կոչված հետախույզ «Գայլ» ռոբոտները անցան մեքենաների վրա դրված, թեև օրինակ ավելի տպավորիչ կլիներ, եթե դրանք հրապարակով անցնեին այսպես ասած՝ իրենք իրենց ոտքով: Հետո էլ արդեն Տիգրան մեծ փողոցում «ցուցադրության» ժամանակ այդ ռոբոտ «Գայլերին» զինվորները կառավարում էին անմիջապես նրանց կողքից կամ հետևից քայլելով՝ կառավարման վահանակը ձեռքին:
Հարց. չէի՞ն կարող հեռվից կառավարել, այսինքն՝ կառավարիչները չերևային, իսկ «շունիկները» կամ «Գայլերը» փողոցում շրջեին այսպես ասած իրենք իրենց, ինչպես պետք է որ անեն ենթադրյալ հետախուզության ժամանակ:
Չէ՞ որ դրանք հենց այդպես պետք է գնան հետախուզության, այլ ոչ թե իրենց կողքից պետք է վահանակը բռնած շրջի զինվորը:
Այդ դեպքում ինչո՞ւ դրանց կիրառումը չցուցադրվեց հենց զորահանդեսի ժամանակ կամ Տիգրան մեծ փողոցում»:

Դատարանը պարտավորեցրել է Գեղամ Նազարյանին ներողություն խնդրել
7919:30
«Փող, ասֆալտ, շոու. ահա այն ամենը, ինչ հետաքրքրում է ժողովրդին». Նաիրի Հոխիկյան
8018:18
Իրանը Հորմուզի նեղուցում խոցել է 20-րդ ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքը
11818:01
Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ
8117:54
«Դադարե՛ք միմյանց կանանց անհարկի հիշատակելն ու վկայակոչելը, դա սրբապղծություն է». Վահե Գրիգորյան
8717:48
ԱՄՆ ԶՈՒ-ն Գերմանիայում փորձարկել է ԱԹՍ-ների խմբեր արձակող ռոբոտացված կայանք (տեսանյութ)
10617:36
«Որդիական հավատարմությամբ գործողը երկիրը մատուցում է թուրքական աշխարհին». Ալեն Ղևոնդյան
7617:24
«Ռիմանի հիպոթեզը ապացուցվեց. հանում եմ 2019թ-ին Նիկոլ Փաշինյանին արված առաջարկը». Լևոն Զուրաբյան
10116:42