«Ինչու է Ռուբիոն բերել փաստթաթուղթ և դրա դուբլյաժն է անում»․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի քանի օր է հետևում եմ տեղեկատվական դաշտին, որ տեսնեմ ինչ-որ մի հոդաբաշխ անդրադարձ կլինի՞ ԱՄՆ պետքարտուղարի հապճեպ այցին Հայաստան, թե՝ ոչ: Ցավոք՝ բան չգտա: Ո՛չ լրատվականները, ո՛չ առանձին բլոգերները: Ոչ մի բան: Դրա փոխարեն տարիներ շարունակ շատերը բողոքում են ժողովրդի անադեկվատությունից, չհասկանալով, որ լայն շերտերը քիչ թե շատ սթափ մտածելու համար պետք ունենան այդ մտքի համար անհրաժեշտ տեղեկատվական բազան: Բազա, որը չկա:
Տեսեք՝ փաստացի Մարկո Ռուբիոն եկավ Հայաստան, չհայտարարված այցով, այստեղ կես ժամ անցկացրեց, որի ընթացքում ստորագրել տվեց հերթական մի հռչակագիր, որի մեխը Հայաստանի օգտակար հանածոների վաճառքի իրավունքը ԱՄՆ-ին տրամադրելն էր: Նույն տեքստով ու նույն մակարդակի թուղթ էր ստորագրվել անցած տարի օգոստոսի 8-ին Վաշինգթոնում: Հարց պիտի առաջանար, չէ՞, ինչո՞ւ են նորից դա անում: Մանավանդ, որ փաստացի հումքի վաճառքի իրավունքն արդեն կես տարի է իրացնում է հենց էն Տրաֆիգուրա ընկերությունը, որի մասին նշվել էր նախորդ հռչակագրում: Այսինքն՝ Ռուբիոն բերել է փաստթաթուղթ, որի դուբլյաժ է անում նախորդը ու ֆիքսում է այն, ինչ արդեն վաղուց տեղի է ունենում:
Մայիսի 17-ի Սի Ձին Պին-Թրամփ հանդիպումից հետո գրել էի, որ հանդիպման արդյունքում Գերմանիան լենով մտնելու է խաղի մեջ ու էս փուլում պահանջելու է ամերիկացիներից 4 կետ՝ ԱՄՆ-ն պետք է դուրս գա ռուս-ուկրաինական կարգավորման գործընթացից, ԱՄՆ-ն պետք է թույլ տա, որ Գերմանիան վերցնի Բալկանները, ԱՄՆ-ն պետք է թույլ տա, որ Գերմանիան վերցնի Հունաստանը, և այդ ամենի վերջին արարը լինելու է Գերմանիա-Թուրքիա փոգործակցությունը՝ հեռանկարում ունենալով Մերձավոր Արևելքում ու Կովկասում ԵՄ շահերը առաջ տանելը:
Հիմա եկեք նայենք ժամանակագրությանը՝
Մայիսի 18-ին հանդիպում են Գերմանիայի և Թուրքիայի ԱԳՆ-ները և քննարկում 3 հարց, որի մասին դեռ կխոսենք:
Մայիսի 23-ին Սերբիայում վերսրվում են հակակառավարական ցույցերը:
Մայիսի 23-ին նույն Մարկո Ռուբիոն պաշտոնապես հայտարարում է, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս ռուս-ուկրաինական բանակցություններից և այլևս միջնորդ չի հանդիսանալու:
Մայիսի 25-ին Հունաստանը հայտնում է, որ թուրքական կործանիչները խախտել են հունական օդային տարածքը, ինչը հանգեցրել է երկու երկրների կործանիչ ավիացիայի «ոչ մարտական բախմանը»:
Մայիսի 26-ին Հնդկաստանից վերադառնալիս Մարկո Ռուբիոն այցելում է Հայաստան:
Հիմա անդրադառնանք էս դրվագների կոնտեքստին՝
Թուրքիան տարիներ շարունակ պնդել է, որ Հունաստանին տրամադրվող նորագույն կործանիչները և դրանց հետ տրվող հեռահար հրթիռները անընդունելի սպառնալիք են իրենց համար: Այս ենթատեքստում նրանք պահանջել են իրենց տրամադրել համաչափ հակօդային պաշտպանություն: Էս շրջանակներում տարիներ առաջ նրանք նույնիսկ պայմանագիր կնքեցին ՌԴ-ի հետ Ս-400ներ գնելու և համատեղ Ս-500ներ զարգացնելու համար: ԱՄՆ-ն սրա հետևանքով նույնիսկ պատժամիջոց սահմանեց Թուրքիայի նկատմամբ, մինդեռ Հունաստանի ռուսական Ս-300ներ գնելը թույլ են տալիս և անուղակիորեն ֆինանսավորում են գործարքը: Թուրքիայի բարձրացված հարցը տարիներ շարունակ շահարկվեց, բայց տեղից չշարժվեց: Հիմա, երբ Իսրայելը ակտիվորեն քարոզում է, որ Իրանից հետո հաջորդ թիրախը Թուրքիան պետք է լինի և զուգահեռաբար դաշինք է կնքում Հունաստանի հետ, Թուրքական մտահոգությունները էականորեն սրվում են: Գերմանիան այստեղ պատմականորեն իր կենսական շահերն ունի: Իր «առանցքը» վերակառուցելու համար իրենց պետք է, որ Հունաստանը ոչ մի դեպքում բախման չգնա Թուրքիայի հետ: Երկկողմ հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվեցին, որ Գերմանիան Patriot հակաօդային համակարգեր կտրամադրի Թուրքիային: Դրա հետ մեկտեղ սակայն Գերմանացիները պնդել են, որ ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ու պոտենցիալ միավորման համար Թուրքիան պետք է ավելի ժողովրդավարանա: Դիվանագիտական լեզվից թարգմանաբար դա նշանակում է, որ Թուրքիան պետք է ավելի քիչ իսլամանա ու ավելի շատ եվրոպականանա: Եվրոպականացման գիծը Թուրքիայում ավանդաբար տարել են տեղի «հանրապետականները» (ասել է թե՝ քեմալիստները): Թուրքական իրավապահները հանդիպումից երեք օր անց արցունքաբեր գազի կիրառմամբ ներխուժեցին հիշյալ քեմալիստների կուսկացության գրասենյակ և բռնի ուժով փոխեցին կուսկացության նախագահին:
Սերբական բողոքի այս ակցիները սկսվել էին դեռ 2024-ի նոյեմբերին, երբ այնտեղ փլուզվեց երկաթգծի մի հանգույց, որի հետևանքով 16 մարդ զոհվեց: Խնդիրը նրանում է, որ այդ հանգույցը կառուցել են չինացիք: Սերբիան տարիներ շարունակ փորձել է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարել և այդ շրջանակներում համագործակցում է նաև Չինաստանի և ՌԴ-ի հետ: Զուգահեռաբար աշխարհաքաղաքական մարտեր են շարունակվում Սերբական լիտիումի հանքերին տիրանալու շուրջ: Սրանով պայմանավորված՝ Բոսնիան և Ալբանիան միշտ ստացել են քարտ բլանշ ԱՄՆ կողմից, արդյունքում՝ տասնամյակներ շարունակ Բալկանյան թերակղզին միացյալ եվրոպայի կայուն զարգացման տակ դրված հիմնական ականն էր: Այդպես էր հարյուր տարի առաջ, այդպես է հիմա: Բողոքի ցույցերի արդյունքում Սերբիայի նախագահ Վուչիչը հերթական անգամ նշեց, որ կարող է հրաժարական տալ, բայց քանի որ դա պետք է ԵՄ-ին, դա պետք չէ ԱՄՆ-ին, ՌԴ-ին և Չինաստանին:
Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումից ԱՄՆ դուրս գալը մեծ առումով բավականին պարզ ենթատեքստ ունի: Թրամփի վերընտրվելուց հետո ԵՄ-ը (ասել է թե՝ Գերմանիան) պատերազմի հիմնական ֆինանսական բեռն է կրում: ԵՄ-ում են գտնվում ուկրաինական զենքի և զինամթերքի կարևոր արտադրամասերը, որի ողնարշարը գերմանական Ռեյնմիտալն է: Հետևաբար Գերմանիան բավականին ոչ երկիմաստ կերպով ցույց է տվել ԱՄՆ-ին, որ վերջիններս այդտեղ անելիք չունեն: Մակրոնը իհարկե փորձում է քիթը խոթել, ցույց տալու համար, որ ինքը դեռ կա, բայց իր մաքսիմումը Բելոռուսի նախագահ Լուկաշենկոյի հետ անպտուղ հեռախոսազրույց ունենալ էր, մոտավորպես այնպես, ինչպես Երևանում Փաշինյանի համար թամադայություն անելը: Լուկաշենկոն ռուս-ուկրաինական հակամարտության մեջ նույնքան դեր ունի, որքան Փաշինյանը հայ-ադրբեջանականում, ասել է թե՝ ոչ մի:
Թեպետ Հունաստանն ու Թուրքիան ՆԱՏՕ անդամներ են դա իրենց չի խանգարում պարբերաբար էսկալացիաների գնալ Էգեյան ծովում գնտվող վիճահարույց կղզիների և իհարկե Կիպրոսի հարցի շուրջ: Կործանիչների հետ կապված դրվագը առաջինը չի, ոչ էլ իհարկե վերջինը: Բայց էս ամենը իրական էսկալացիայի վտանգ է պարունակում, քանի որ Իրանի անզիջում կեցվածքի արդյունքում տարածաշրջանում և դրանից դուրս բազմաթիվ բալանսներ են խախտվում: Եթե ԱՄՆ համար Գերմանիային զսպելը աշխարհաքաղաքական և տնտեսական օրակարգի հարց է, ապա Իսրայելի համար դա գոյաբանական խնդիր է: ԵՄ-ի մուտքը Մերձավոր Արևելք Իսրայելի համար մահացու վտանգ է, հետևաբար իր, այսպես կոչված, «վեցանկյան դաշինքի» շրջանակներում Իրանին մեկուսացնելու հետ մեկտեղ հույն-թուրքական կոնֆլիկտ հրահրելն իրենց համար գերակայություն է:
«Վեցանկյան դաշինքի» գաղափարը Իսրայելի վարչապետ Նեթանյահուն առաջ է բերել այս տարվա փետրվարին: Այդ անկյուններից 3-ը նա չանվանեց (բայց ակնարկեց, որ դա Ադրբեջանն է, Եթովպիան և Էմիրաթները), իսկ մյուս 3-ը Իսրայելն է, Հունաստանը և Հնդկաստանը: Սա է Մարկո Ռուբիոյի՝ Հնդկաստան այցի համատեքտը, որտեղից վերադառնալիս նա եկավ Երևան, որպեսզի ևս մեկ անգամ խոսի, Իրանը մեկուսացնելու համար նախատեսված, ԹՐԻՓ-ի, ու Հայաստանի օգտակար հանածոների վաճառքի բացառիկ իրավունքները Տրաֆիգուրա ընկերությանը տրամադրելու մասին: Փաշինյանին աջակցելն այստեղ երրորդական հարց էր:
Տրաֆիգուրայի ղեկավարները Փաշինյանի հետ հանդիպել են 2025-ի հուլիսի 2-ին: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվել է, որ կողմերը պայմանավորվել են համագործակցել հանքարդյունաբերության ոլորտում: Չորս շաբաթ անց Փաշինյանը մեկնում է Վաշինգթոն, որտեղ ԹՐԻՓ-ի շրջանակներում ստորագրում է Տրաֆիգուրային բացառիկ իրավունքներ շնորհելու պայմանավորվածության տակ: Եվս երկու շաբաթ անց Տրաֆիգուրայի պատվիրակությունը գալիս է Սյունիք և այնտեղ գտնվող երկու գլխավոր հանքարդյունաբերական ընկերություններից հավաքում անհրաժեշտ տվյալները, ներկայացնում իրենց պահանջները և ստանում հումքի վաճառքի բացառիկ իրավունքը: Սա 2025-ի սեպտեմբերին արդեն լուծված հարց էր:
Ուշագրավ փաստ է, որ Տրաֆիգուրայի ողջ պատվիրակությունը բաղկացած էր ՌԴ քաղաքացիներից: Այդ մարդիկ եկել էին Սյունիք և ստացել էին հումքի վաճառքի բացառիկ իրավունք մի ընկերոթյունից, որը նախկինում պատկանել է Գերմանական Խրոնիմետին: 44-օրյա պատերազմից առաջ Խրոնիմետի ձեռքից այդ կոմբինատը խլվել էր Փաշինյանի կողմից և տրամադրվել է պատժամիջոցների տակ գտնվող ռուսական օլիգարխիայի մի վառ ներկայացուցչի: Հետաքրքրական է, որ Զանգեզուրի կոմբինատի հարցը շոշափվել էր դեռ 2018-ի ամռանը, երբ Մերկելը եկավ Հայաստան (պատվիրակության կազմում էր նաև Խրոնիմետի սեփականատեր Գյունտեր Պիլարսկին): 2026-ի մայիսին կանցլեր Մերցի Երևան չգալու պատճառներից մեկն էլ դա էր:
Լավ, էս սաղ մի կողմ: Սյունիքում էս ամերիկա-ռուսական (իսկ ավելի շուտ Թրամփ-ռուսական) համրեշախությունն էլ մի կողմ: Ստեղ մի հարց պետք է առաջանա՝ ո՞րն ա իմաստը Հնդկաստանից գալ Երևան, օդակայանից դուրս չգալ ու ևս մեկ անգամ ստորագրել մի թուղթ, որն արդեն ստորագրվել էր:
Ըստ իս, ակնհայտ է, որ ԱՄՆ ընդամենը ուզում էր ցույց տալ, որ ուկրաինական թեմայից դուրսը գալը չի նշանակում, որ նրանք պատրաստ են Գերմանիային հանձնել Բոսֆորը և Կովկասի բանալիները, դա ակնհայտորեն հակասում է «վեցանկյան դաշինքի» շահերին: Ակնհայտ է նաև, որ Գերմանիան դրա հետ հեշտ չի համակերպվելու:
Հ.Գ. հաջորդիվ կխոսենք այն մասին, թե ինչով է հենց ԶՊՄԿ-ն կարևոր Գերմանիայի համար և ինչպես է այդ հիմնարկը վերջին 6 տարիներին սնուցում ՀՀ քաղաքական դաշտը»:

«Նիկոլի վերջը տվեք ու գնացեք․ չաո, միստեր սեկոնդ Պռեզիդենտ». Արմեն Աշոտյան
4502:12
«Ո՞րն է քո համար ավելի լավ՝ ապրել որպես հրե՞շ, թե՞ մարդ մեռնել»․ Ալեն Սիմոնյան
4401:12
«Անվտանգության ոլորտում չի կարելի էքսպերիմենտալ շինարարություն անել»․ Արա Պողոսյան
3901:06
Թրամփը հետաձգել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ որոշումը
7301:04
«Պետրոսի թիկունքում աշխատել էր իշխանությունների կողմից հավաքագրված փաստահավաք թիմ»․ Լևոն Ջավախյան
5800:36
«Այն, ինչ որ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, Սաակաշվիլու կրկնօրինակն է»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
6000:24
«Ոչ մի առաջընթաց ժողովրդավարության ցուցիչներում և ոչ մի դատապարտված ոստիկան․ Պետրո՛ս, դու դա գիտես»․ Լիլիթ Գալստյան
5600:02
«Նորահայտ կեղծ «ընդդիմադիրներին» իշխանությունն է ռեսուրսներ տրամադրել»․ Ոսկան Սարգսյան
63Երեկ, 23:42