Շաբաթ, 30 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Դիմում եմ ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ»․ Աննա Կոստանյան

«Դիմում եմ ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ»․ Աննա Կոստանյան
7
Այսօր, 20:42

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիմում եմ ուղարկել Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական անգամ վարքագծի կանոնների խախտման փաստի առնչությամբ՝ հայցելով հարուցել վարույթ և արձանագրել վարքագծի կանոնների խախտման առկայությունը:

Դիմումի մեջ ներկայացված են իրավական հիմքերը, որոնց համաձայն հանրային, պետական, համայնքային պաշտոններում նշանակված անձինք պարտավոր են ի պաշտոնե ցանկացած իրավիճակում, ցուցաբերել բարեկրթություն, քաղաքավարություն, նրբանկատություն, զսպվածություն՝ դրսևորելով պաշտոնին վայել վարքագիծ:

Նամակում մանրամասնում եմ նաև այն դրվագները, որտեղ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը վերոնշյալում թույլ է տվել կոպտագույն խախտումներ, ավելին զանցել է իր լիազորությունները և նսեմացրել թե քաղաքական ընդդիմադիրներին, թե Արցախից տեղահանված ՀՀ քաղաքացուն, ով փորձում էր շատ հանգիստ ու կոնստրուկտիվ տոնով հիմնավոր հարցել տալ ու ստանալ պատասխաններ: Փոխարենն ստացավ անհամաչափ արձագանք իրավապահ համակարգից:
Հանձնաժողովից պահանջել եմ.
- hարուցել վարքագծի կանոնների խախտման վարույթ,
- արձանագրել վարքագծի կանոնների խախտման առկայությունը Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոսքում։
Սպասում եմ ՀՀ քաղաքացիների համար օրենքով սահմանված ժամանակահատվածում հոդաբաշխ պատասխան և համապատասխան քայլեր»:

Աղբյուրը`   Աննա Կոստանյան