«Ինչո՞ւ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, այլ երկրներից ՀՀ քաղաքացիները համատարած չեն գալիս ընտրելու»․ Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լուրեր են պտտվում, թե Ռուսաստանից ՀՀ քաղաքացիները գալիս են Հայաստան՝ ընտրելու։
Բայց հարցն այն չէ, որ Ռուսաստանից ՀՀ քաղաքացիները գալիս են ընտրելու։
Հարցն այն է, թե ինչու Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Վրաստանից և այլ երկրներից ՀՀ քաղաքացիները համատարած չեն գալիս ընտրելու։
Մի՞թե նրանց չի անհանգստացնում, որ վտանգված է Տիգրանաշենի ճակատագիրը։
Մի՞թե նրանց չի անհանգստացնում, որ խոսվում է Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման մասին։
Մի՞թե նրանց չի անհանգստացնում, որ արդարացվում է Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։
Մի՞թե նրանց չի անհանգստացնում, որ Հայոց ցեղասպանության հարցում մեղադրանքի սլաքը ուղղում են զոհի վրա։
Մի՞թե նրանց չի անհանգստացնում, որ ցեղասպանության թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանին պաշտոնական դիրքի չարաշահմամբ ապօրինի հեռացնում են՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Վենսին Արցախի մասին գիրք նվիրելու համար։
Մի՞թե նրանց չի անհանգստացնում, որ ոտնահարվում է արցախցիների վերադարձի անքակտելի իրավունքը։
Մի՞թե նրանց չի անհանգստացնում, որ հայ պատանդներ կան Բաքվի բանտերում, իսկ Հայաստանում էլ մարդիկ են հայտնվում քաղաքական հետապնդումների թիրախում։
Մի՞թե նրանց չի անհանգստացնում, որ հետ են կանչելու հայերի դեմ հանցագործությունների հայցերը միջազգային դատարաններից:
Մի՞թե նրանց չի անհանգստացնում, որ թիրախավորվում է Հայ Առաքելական Եկեղեցին։
Մի՞թե նրանց չի անհանգստացնում, որ նախընտրական ծրագրով խոստացել են խախտել սահմանադրությունը՝ հեռացնելով կաթողիկոսին:
Մի՞թե նրանց չի անհանգստացնում, որ Արմեն Հովհաննիսյանը սպանվեց ՔՊ պաստառ պոկելու պատճառով:
Մի՞թե նրանց չի անհանգստացնում, երբ արցախցուն ասում են՝ «խի չես զոհվել, արա», իսկ հայ զինվորի արյունով գրում, թե «Արցախը մերը չէր»։
Բայց մի գաղտնիք բացեմ.
Անհանգստացնում է։
Եվ շատ-շատերն արդեն եկել են կամ պատրաստվում են գալ։
Պարզապես քանի որ այս ամենը կանխելու քաղաքական վեկտորը շատերի պատկերացմամբ անցնում է Ռուսաստանի միջոցով, Արցախի հանձնման շրջանակները կենտրոնացել են հենց Ռուսաստանից եկած ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը կասկածի տակ դնելու վրա։
Իսկ ընտրության օրը, անկախ քաղաքական համակրանքներից, պետք է ինքներս մեզ մեկ հարց տանք.
Արդյո՞ք իմ ընտրությունը մոտեցնում է այն օրվան, երբ Ռուբեն Վարդանյանը և մյուս հայ պատանդները կազատվեն Բաքվի զնդաններից»։

«Ինչո՞ւ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, այլ երկրներից ՀՀ քաղաքացիները համատարած չեն գալիս ընտրելու»․ Հովհաննես Իշխանյան
4810:24
Սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
6608:54
«Պատմական հիշողությունը պահպանելն ազգային պարտավորություն է»․ Մհեր Մելքոնյան
9200:24
«Կարո՞ղ ես Ալիևին ասել՝ գլուխդ պատին ես տվել»․ Ոսկան Սարգսյան (տեսանյութ)
121Երեկ, 16:48
«Ծառայողական բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել Արմեն Ղահրամանյանին»․ Ռոման Երիցյան
139Երեկ, 16:18
Սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում
133Երեկ, 15:42
«Փաշինյանը վախկոտ, իրենից ոչինչ չներկայացնող, ժամանակավոր տեղապահ է»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
113Երեկ, 15:24
«Քարոզարշավ է անում և ասում՝ շատ չուշացնեք»․ Կարինե Հարությունյան
116Երեկ, 15:12