Երկուշաբթի, 01 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Գրավիտացիայի մասին իր պրիմիտիվ դատողություններով դասախոսություն է կարդում»․ Լևոն Զուրաբյան

«Գրավիտացիայի մասին իր պրիմիտիվ դատողություններով դասախոսություն է կարդում»․ Լևոն Զուրաբյան
38
Այսօր, 12:18

ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի արտաքին քաղաքականության հավասարակշռության գլխավոր խախտողը, մեզ Արևմուտքի և Ռուսաստանի ու Իրանի միջև պրոքսի պատերազմի մեջ ներքաշողը, Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման պատճառով վերահաս էներգետիկ և տնտեսական կոլապսի անկոչ ճարտարապետ Նիկոլ Փաշինյանը գրավիտացիայի մասին իր պրիմիտիվ դատողություններով մի ամբողջ դասախոսություն է կարդում «հավասարակշռության» մասին:
Այդ նույն է, որ սերիական բռնաբարը դասեր տա բարոյականության և բարության մասին:
Ինչ վերաբերում է արհեստական բանականության կենտրոնների ստեղծման և գիտության ֆինանսավորման մասին, ապա մենք էլ ենք կողմ Միացյալ Նահանգների հետ այդ բնագավառում համագործակցությանը, բայց մենք խոսում ենք ավելի կարևոր ռազմավարական մոտեցումների մասին, այն է՝ սուվերեն արհեստական բանականության և ոչ միայն գիտության, այլ նաև տեխնոլոգիական առաջնագծին գտնվող մասնավոր ընկերությունների գիտահետազոտական (R&D) աշխատանքների պետական ֆինանսավորման մասին»:

Աղբյուրը`   Լևոն Զուրաբյան