«Հետևողական եմ լինելու, որպեսզի օրենքի ողջ խստությամբ պատժվեն». Գառնիկ Դանիելյան

«Կեսօրին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից հարձակում է եղել Նաիրի Հոխիկյանի տան վրա, բռնություն է կիրառվել վերջինիս նկատմամբ, հնչեցվել են սպառնալիքներ»,- գրում է «Հայաստան» դաշինքի անդամ Գառնիկ Դանիելյանը:
«ՔՊ ներկայացուցիչների հեռանալուց հետո Հոխիկյանը պարզել է, որ իր տան արտաքին պատին ամրացված տեսախցիկի մալուխը կտրված է։
Հանցագործության մասին ներկայացվել է հաղորդում:
Խստորեն դատապարտելով տեղի ունեցածը՝ սատարումս եմ հայտնում գործընկերոջս, իսկ օրվա իշխանությանը կոչ անում՝ չանցնել սահմանները: Այլևս անհանդուրժելի են օրինազանցությունները, քաղաքական հալածանքներն ու բռնությունը:
Հետևողական եմ լինելու, որպեսզի օրենքի ողջ խստությամբ պատժվեն նման լկտի պահվածք ցուցաբերած, հանրային գործչին բռնության ենթարկած անձնավորությունները»,- գրել է նա:

«Փաշինյանի կազմակերպած ընտրություններում շուրջ 100,000 ընտրողի տվյալներ չեն ճանաչվել». Անուշ Միրզոյան
318:54
«Նիկոլ Փաշինյանը մեր դեմ է հրահրել և մղում է «հիշողության պատերազմ»». Արմեն Աշոտյան
3918:12
«ՀՀ-ն առնվազն ԱԳՆ-ի մակարդակով պետք է իր դիրքորոշումը հայտնի իր քթի տակ կազմակերպված միջոցառմանը». Թաթուլ Հակոբյան
4217:48
«Թշնամին փորձել է սեփական ձախողումը վերագրել հայկական կողմին». Այսեր Ղազարյան (տեսանյութ)
6217:42
«Իսկ ռոմանտիկները դեռ հավատում են, թե կա հավաքական ընդդիմություն»․ Երվանդ Վարոսյան
5617:24
«Հայ զինվորի կերպարը՝ թշնամու աչքերով»․ Այսեր Ղազարյան (լուսանկար)
5816:54
«Հավաքվել են ու մեր քարտեզի ներքո «փարթի» արել»․ Տաթևիկ Հայրապետյան
8316:12
«Ոնց որ սիրտս վկայեր». ջրասուզակ Վահե Մելքոնյան (տեսանյութ)
9716:06