«Ութ տարվա փաշինյանական աղբն անհնար է մի գրառման մեջ տեղավորել»․ Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «1 հունիսի, 2026 թվական։
27 սեպտեմբեր, 2020 թվական։
Քանի՞ երեխա կարող էր ծնվել այս ժամանակամիջոցում։
Ո՞ւմ փառասիրության պատճառով չծնվեցին այդ երեխաները։
Ո՞վ էր, որ մերժեց բանակցությունները և հայտարարեց, որ սկսում է իր կետից՝ զրոյական կետից։
Ո՞վ էր, որ մերժեց 2019թ․-ին միջազգայյին հանրության առաջարկությունը՝ հանձնել 5 շրջանները։
Ո՞վ էր, որ հայտարարեց՝ եթե մենք հանձնեինք այդ շրջանները, նույն արդյունք էինք ունենալու՝ առանց զոհերի։
Ո՞վ էր, որ ստորադասեց հազարավոր մարդկային կյանքերն իր փառասիրությունից ու պաշտոնից։
Ո՞վ էր, որ թշնամուն հանձնեց Լեռնային Ղարաբաղի/Արցախի Հանրապետությունը։
Ո՞վ է, որ թշնամուն է զիջել Հայաստանին 240 քառ․ կմ տարածքը և Հայաստանի փոքրացրած քարտեզը կրծքին այս օրերին շրջում է Հայաստանում՝ ձայն մուրալով։
Ո՞վ է, որ վիրավորում է ժողովրդին՝ ասելով՝ դուք ինչի՞ չեք մեռել։
Ո՞վ է, որ կարող է քաշքշել իրեն հարց տվող տիկնոջը, բերանը փակել տալ թոռ կորցրած ալեհեր տղամարդուն, ձերբակալել տալ իրեն հարց տվող տղամարդուն, որն այսօր հացադուլի մեջ է, իր դեմ խոսող ցանկացած մեկին բան նետել, ելնել եկեղեցու դեմ, անպատիվ ու փողոցային բառապաշար օգտագործել, զազրախոսել, հաջորդ րոպեին ասել՝ ես նման բան չեմ ասել, ո՞վ է, որ․․․
Կարող եք ինքներդ շարունակել։
Ութ տարվա փաշինյանական աղբն անհնար է մի գրառման մեջ տեղավորել»։

«Փաշինյանի կազմակերպած ընտրություններում շուրջ 100,000 ընտրողի տվյալներ չեն ճանաչվել». Անուշ Միրզոյան
318:54
«Նիկոլ Փաշինյանը մեր դեմ է հրահրել և մղում է «հիշողության պատերազմ»». Արմեն Աշոտյան
3918:12
«ՀՀ-ն առնվազն ԱԳՆ-ի մակարդակով պետք է իր դիրքորոշումը հայտնի իր քթի տակ կազմակերպված միջոցառմանը». Թաթուլ Հակոբյան
4217:48
«Թշնամին փորձել է սեփական ձախողումը վերագրել հայկական կողմին». Այսեր Ղազարյան (տեսանյութ)
6217:42
«Իսկ ռոմանտիկները դեռ հավատում են, թե կա հավաքական ընդդիմություն»․ Երվանդ Վարոսյան
5617:24
«Հայ զինվորի կերպարը՝ թշնամու աչքերով»․ Այսեր Ղազարյան (լուսանկար)
5816:54
«Հավաքվել են ու մեր քարտեզի ներքո «փարթի» արել»․ Տաթևիկ Հայրապետյան
8316:12
«Ոնց որ սիրտս վկայեր». ջրասուզակ Վահե Մելքոնյան (տեսանյութ)
9716:06