«Երբ ներդրումների 85%-ը ռուսական կապիտալ է, հնարավոր չէ վատ հարաբերություններ ունենալ ՌԴ-ի հետ»․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր Մարկո Ռուբիոն երեկ հայտատարել է՝ «Ռուսաստանը, մեղմ ասած, գոհ չէ Հայաստանում մեր (ԱՄՆ-ի) ներգրավվածությունից», «կարծում եմ ԱՄՆ հետ հարաբերությունների խորացման պատճառով նրանք կցանկանային, որ գործող վարչապետը պարտվեր ընտրություններում»:
Մի կողմ դնենք, որ նույն Ռուբիոն Երևանի Զվարթնոցում ստորագրել էր տվել մի թղթի կտոր, ըստ որի, Փաշինյանի կողմից գերմանացիներից խլված ու ռուսներին տրված հանքերի հումքը, վաճառվելու է բացառապես ամերիկյան Տրաֆիգուրա ընկերության կողմից, որի աշխատակիցները հենց ռուս են: Մի կողմ թողնենք այն փաստը, որ էդ բացառիկ իրավունքները դեռ կես տարի առաջ էին տրամադրվել «ամերիկացիքին» ու էս թուղթն ընդամենը գերմանացիքի ուղղությամբ մատ թափ տալ էր ու տեղեկատվական թոզ:
Ախր Փաշինյանի կառավարության հետևողական ջանքերի արդյունքում ՌԴ կենտրոնական բանկի «Վալյուտնի կոնտրոլ» կոչվող վարչության մի շարքային աշխատակից կարող է բառիս բուն իմաստով մատի մեկ հպումով Հայաստանի ողջ ֆինանսական համակարգը փլուզել: Փաշինյանն իրենց այդ լծակները տվել է: Մատի մեկ հպումով ՌԴ ԿԲ-ն կարող է այնպես անել, որ վաղն առավոտ արթնանաք ու մեկ դոլարն արժենա մի 3000 դրամ, հաջորդ առավոտը՝ մի 18000 դրամ, իսկ դրա հաջորդ առավոտը՝ մի 43000 դրամ: ՀՀ շարքային քաղաքացին, ով երբեք ՌԴ-ի հետ առևտուր չի արել, սկի Լարսի տեղը չգիտի, կմոտենա բանկ իր աշխատավարձը կանխիկացնելու ու կպարզվի, որ չի կարող դա անել:
Էս ամենի համար ո՛չ Լարս փակելու անհրաժեշտություն կա, ո՛չ էլ ցորենի կամ բենզինի ներմուծումն արգելելու կարիք, ո՛չ էլ ջղային կենացներ պետք է հղել Մոսկվայից: Սրա համար բավարար է մեկ քլիք «մկնիկի» վրա: Մհեր Գրիգորյանն էս ամեն ինչը վաղուց պատրաստել, տվել ա Մոսկվայի ձեռը:
Երբ քո երկրի ողջ արտահանման գերակշիռ մասը կախված է ՌԴ-ից, երբ երկրիդ տրանսֆերների 75%-ը գալիս է ՌԴ-ից, երբ ներդրումների 85%-ը ռուսական կապիտալ է, դու տեխնիկապես չես կարող վատ հարաբերություններ ունենալ ՌԴ-ի հետ: Դա տեխնիկապես անհնար է: Նույն տրամաբանությամբ Կրանսոդարը կարող է վիճել Մոսկվայի հետ ու Ռուբիո Մակրոն կրկեսը բեմադրի, ասենք, Գելենջիկում: Մեկը գա Սոչի երեխեքի հետ նկարվի, մյուսը՝ Նովորոսիյսկի նավահանգստի բացառիկ իրավունքն իրեն վերապահի:
Միակ տարբերությունը Կրասնոդարի ու Հայաստանի միջև տվյալ պահին այն է, որ Կրասնոդարի նահանգապետը նշանակվում է, իսկ ՀՀ ղեկավարը՝ պիտի «ընտրվի»: Դրա համար պետք է հայ ժողովրդին անասունի տեղ դնել, վերջին կոպեկը իրա ձեռից խլել, դրա դիմաց դեմը տոննայով յոնջա լցնել, որ ուտեն, զբաղվեն մի բանով, որ հետո հայերին ասեն, որ ինչ եղել ա, իրանց մեղքով ա եղել: Դեմոքրասի, թե բա...
Իսկ էս ամենի արանքում, Ռուբիոյի այս հայտարարության նույն օրը, ՌԴ նախագահի օգնական Ուշակովը հայտնեց, որ երկար դադարից հետո ԱՄՆ առաջին անգամ կմասնակցի Պետերբուրգյան տնտեսական ֆորումին: Էս այն ֆորումն է, որի մասնակիցների անվտանգությունը Ուկրաինան հարցականի տակ էր դրել... Հիմա էս մարդկանց ո՞նց բացատրես, որ մենք էլ ինտերնետ ունենք (դեռ), սաղ տենում ենք, կլնի՞ մեզ անասունի տեղ չդնեք:
Էն խեղճ Լավրովը, «Անքորիջի ոգու» մասին անընդհատ խոսելով, մեռավ ասելով, որ ՌԴ-ն Ալյասկայում ձեռք բերված պայմանավորվածություններն իր մասով կատարում է, մնում է ԱՄՆ-ն էլ իր մասը կատարի: Լավրովի կոլեգա Ռուբիոն էլ Ուկրաինայի մասով չի կարում կատարի (Գերմանիան չի թողնում), ստիպված Հայաստանի ու նավթի գների մասով ա գերակատարում: Ոնց որ թե Իրանում էլ ա ամեն ինչ թարս ֆռում: Տակը մնում ա միայն «խաղաղության խաչմերուկ» Հայաստանը:
Հ.Գ. բայց էս կրկեսի ամենազավեշտալի կլուոնը մեկ ա Մակրոնն ա: Բռնում Թրամփին ասում ա, որ Իրանի հարցով կարա իրան օգնի ու բնական է ոչ մի բան չի կարում անի, հետո Թրամփին ասում ա, որ Ուկրաինայի հարցով կարա օգնի ու զանգում ա ո՛չ Զելենսկուն, ո՛չ էլ Պուտինին, այլ՝ Լուկաշենկոյին։ Դեմքը պահպանելու համար գալիս ա Երևան, փողոցներով նենց ա ֆռֆռում, յանիմ ինքը էս կյանքում ինչ-որ բան ա կարում որոշի»։

«Երբ ներդրումների 85%-ը ռուսական կապիտալ է, հնարավոր չէ վատ հարաբերություններ ունենալ ՌԴ-ի հետ»․ Արթուր Դանիելյան
3603:06
«Պետք է ճիշտ գնահատել ռիսկերն ու կորուստները, հնարավորություններն ու օգուտները»․ Թաթուլ Հակոբյան
4801:06
«ՀՀ իշխանությունն ամեն ինչ արեց ԵՄ-Ռուսաստան հակասությունների բախման կենտրոնում հայտնվելու համար». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
6000:06
Նարեկ Կարապետյանի հարցազրույցը «Լուրեր»-ին (տեսանյութ)
68Երեկ, 23:48
«Իմ սիրած առարկան աշխարհագրությունն էր, մաթեմատիկայի հետ կապված՝ խնդիրներ եմ ունեցել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
82Երեկ, 23:06
«Ա՛յ տղա, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, հորը կալանավորես»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
69Երեկ, 22:48
«Հունիսի 7-ը կհիշվի՝ որպես օր, երբ հայերն ընտրել են՝ ապրել ազատ և ուժեղ Հայաստանում»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
61Երեկ, 22:30
«16 օր հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել ՔԿՀ-ից»․ Ռոման Երիցյան (լուսանկար)
93Երեկ, 22:18