«Իշխանության շարունակությունը թե նրա, թե Հայաստանի համար բերելու է ծանրագույն հետևանքի»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ավելորդ է ասել անգամ, թե Հայաստանն ինչ ծանր շրջան է մտնելու, եթե Նիկոլ Փաշինյանը՝ ակնհայտորեն չունենալով մեծամասնության աջակցություն, շարունակի լինել կառավարող ուժ Հայաստանում:
Ակնհայտ է, որ Հայաստանում ներկայումս օբյեկտիվորեն պահանջված է բազմուժ տրամաբանությամբ կառավարման համակարգ: Անունը կարող ենք դնել կոալիցիոն, կարող ենք դնել ազգային համաձայնությանն կառավարություն, կարող ենք ինչ ասես դնել, բայց այսօր Հայաստանում հանրային տրամադրությունը, ուժերի հարաբերակցությունը, նաև աշխարհաքաղաքական իրողությունները ձևավորում են մի իրողություն, որի օբյեկտիվ պահանջը բազմուժ կառավարման համակարգն է: Բազմուժ, որում բնականաբար պետք է լինեն ուժեր, որ արտահայտում են հանրային սեգմենտի էական շերտերի տրամադրությունները:
Նիկոլ Փաշինյանը սպառված է վաղուց՝ հոգեբանորեն, քաղաքականապես, թե մարդկային առումով, թե՝ որպես գործոն: Այդ պարագայում իշխանության շարունակությունը թե նրա համար, թե Հայաստանի համար բերելու է ծանրագույն հետևանքի, ավելի շուտ՝ խորացնելու է այն:
Կհնչի տարօրինակ, բայց ես վստահ եմ, որ նա ինքը հիանալի պատկերացնում ու գիտակցում է դա: Հարց կառաջանա, թե այդ դեպքում ինչո՞ւ է գնում ամեն գնով վերարտադրության՝ եթե իհարկե գնում է: Թերևս այն պատճառով, որ արտաքին ճնշումը այդ հարցում գոնե առայժմ ավելի շոշափելի է, քան հանրային տրամադրությունների ճնշումը»:

«Ակնկալում ենք երկրորդ փուլ». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
916:00
«Մեր խնդիրը ստացված արդյունքը կապիտալի վերածելն է»․ Արա Պողոսյան
1215:54
«Փաշինյանը մտադիր է մասնակցել Իրանի հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը». #WANA
2615:47
«Կամ թքած ունեն՝ ինչ է կատարվում Բարձր դատարանում, կամ որոշակի երաշխիքներ ունեն»․ Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
3715:30
«ՀՀ դեմ մշակվող զավթողական ծրագրի թեմայով հերթական հավաքն է տեղի ունեցել Ադրբեջանում»․ Տաթևիկ Հայրապետյան
3115:24
«Ուկրաինան կրկին հարված է հասցրել Մոսկվայի մարզում գտնվող տիեզերական կապի կենտրոնին»․ Զելենսկի (տեսանյութ)
9715:10
Սամվել Կարապետյանը՝ մանդատները վերցնել-չվերցնելու մասին
4514:48
«Եղբայրս կարող է հանգստանալ, կարող է անհանգստացնել». Սամվել Կարապետյան
6714:42