«Սուղ թոշակը հնարավորություն չտվեց տղամարդուն մի կտոր խոզի միս գնելու»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խոզի միսը թանկացել է, կանաչ սոխ կերեք.
Այսօր սուպերմարկետում մոտ 80 տարեկան, հասարակ շորերով տղամարդը բավական ժամանակ կանգնել էր մսի տաղավարի առաջ, վաճառողին երկար-բարակ հարցնում էր ավելի էժան, քիչ ոսկրոտ մի կտոր խոզի մսի գնի մասին։ Երկար հարցուփորձից հետո նա միս չգնեց։ Սուղ թոշակը նրան հնարավորություն չտվեց թեկուզ մի կտոր խոզի միս գնելու։ Ծեր մարդուն նայելով հիշեցի երբեմնի թունդ ընդդիմադիր, հիմա միլիարդավոր դրամների պարգևավճարներ բաժանող Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ միսը թանկացել է, կանաչ սոխ կերեք, դուք գիտե՞ք կանաչ սոխի օգտակար հատկությունների մասին»։
Հիշեցնենք՝ պատգամավոր եղած ժամանակ, խոսելով թանկացումների մասին ու քննադատելով իշխանություններին, Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Կարագը թանկացել է, ժողովուրդ ջան, խառը կանաչի կերեք, ի՞նչ է եղել որ... Խոզի միսը թանկացել է, սխտոր կերեք այ ձեր ցավը տանեմ, ի՞նչ եք խառնվել»:

«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
202Երեկ, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
61213.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
99512.10.2026, 13:24
«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
37512.10.2026, 13:12
«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան (տեսանյութ)
32312.10.2026, 12:06
Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
72511.10.2026, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
34111.10.2026, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
41410.10.2026, 13:12