Հինգշաբթի, 11 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Չենք մոռացել Բաքվում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների, անհետ կորածների հետ կապված խնդիրները»․ Նիկոլ Փաշինյան

«Չենք մոռացել Բաքվում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների, անհետ կորածների հետ կապված խնդիրները»․ Նիկոլ Փաշինյան
46
Այսօր, 14:54

«Սահմանազատման ընթացքի հետ կապված՝ ամբողջ իրավական պրոցեսներն ամփոփված են, և Հայաստանում ու Ադրբեջանում ունեն պարտադիր իրավական ուժ։ Հիմա մենք պետք է կենտրոնանանք ԹՐԻՓՓ-ի իրագործման վրա»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե նոր Սահմանադրության ընդունման գործընթացի ձգձգումն ի՞նչ ազդեցութուն կարող է ունենալ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման կամ սահամազատման վրա։ «Ես հստակ գիտեմ 3 բան, որ լինելու է՝ երկաթուղի, ավտոճանապարհ, էլեկտրահաղորդման գծեր, այս երեքի իրագործումն արդեն խաղաղություն է, պատկերացրեք՝ մենք Ադրբեջանով ենք գնում-գալիս, Արդրբեջանը Հայստանով է գնում-գալիս, գնացքներն անցնում են․․․ Դա խաղաություն է, և մենք շարունակելու ենք աշխատանքը խաղաղության համաձայնագրի ստորագրաման և վավերացման ուղղությամբ»,- նշել է Փաշինյանը։

«Իմիջիայլով, մենք չենք մոռացել անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հետ կապված խնդիրները, անհետ կորածներ մեր եղբնայրների հետ կապված խնդիրները, Ադրբեջանն էլ ունի անհետ կորածների հետ կապված խնդիրներ, մենք պատկերացնում ենք, որ այս հարցերը համագործակցությամբ պետք է լուծվեն»։

«Մենք չենք մոռացել անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների, անհետ կորածներների հետ կապված խնդիրները»․ Նիկոլ Փաշինյան