«ՌԴ-ի հետ հարցերը կքննարկենք եղբայրաբար, առանց վիճաբանության մեջ մտնելու»․ Նիկոլ Փաշինյան

«Ռուսաստանի Դաշնության հետ եղբայրաբար, համբերատար կքննարկենք՝ առանց վիճաբանության մեջ մտնելու, առանց նյարդի, հանգիստ ու հանդարտ։ Կխոսենք, կքննարկենք և կկարգավորենք այն հարցերը, որոնք պետք է կարգավորվեն»,- այս մասին այօր ճեպազրույցում նշեց վարչապետ Նիոկլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ-ի կողմից սահմանված սահմանափակումների խնդրին։
«Գազի գնի թանկացման մասով՝ մենք պայմանագիր ու պայմանավորվածություններ ունենք, ընդ որում՝ երկարաժամկետ։ Ես դժվար եմ պատկերացնում՝ կողմը պայմանագրից ինչպես պետք է հրաժարվի. դա պայմանագրային գործելակերպ չէ, բայց ամեն դեպքում մենք, բնականաբար, բոլոր սցենարներն էլ նայում ենք։ Այս խոսակցությունները, որ ձեզ համար նորություն են, ինձ համար նորություն չեն. ես ութ տարի՝ տարին երկու անգամ, այս խոսակցությունների մեջ եմ։ ԵԱՏՄ-ում անընդհատ կան այս խոսակցությունները՝ կապված սահմանափակումների, ֆիտոսանիտարիայի, տեսչական այցերի հետ։ Դա ԵԱՏՄ-ի ամենօրյա աշխատանքն է․․․ Հիմա ԵԱՏՄ աշխատանքներին լիարժեք կներգրավվեմ, և բոլոր հարցերը արդեն երկու ձևաչափերում կքննարկենք»,- նշեց Փաշինյանը։

Ալիևը բացահայտել է Ռուսաստանի և Գերմանիայի միջև Բաքվում կայացած գաղտնի հանդիպումը, որից ինքը տեղյակ չի եղել
1320:35
«Վտանգավոր է դարձել մեծ գաղափարների մասին խոսելը»․ Արա Պողոսյան
3020:12
ԿԿՀ-ն 200 հազար դրամով տուգանել է Սամվել Կարապետյանին
4819:42
«Որոշվել է քննարկումը շարունակել վաղը»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
5319:30
«Փաշինյանն արձանագրում է իր կառավարման համակարգի «լճացում»»․ Հակոբ Բադալյան
5319:18
«Նման ընդդիմության շնորհիվ Նիկոլը կարա մի հինգ անգամ էլ վերընտրվի»․ Արգիշտի Կիվիրյան
5618:54
«Գործ ունենք օբյեկտիվ իրականության, օրենքի հետ զրո առնչություն ունեցող երևույթի հետ»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
7018:24
«Ղրղզստանի տարածքը պետական սահմանի հստակեցումից հետո գերազանցել է 200 հազար քառ. կմ-ը»․ Ժապարով
16318:22