Եվս 4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերով

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «Եվս 4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերով
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն նույն կուսակցության համակիրների և այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Վայոց ձորի մարզի մի շարք բնակիչների տվել է ընտրակաշառք, ինչպես նաև հիշյալ կուսակցության համակիրները նույն մարզի մի շարք բնակիչների նյութապես շահագրգռել են, որպեսզի վերջիններս մասնակցեն նշված կուսակցության կողմից Երևան քաղաքում 2026 թվականի հունիսի 4-ին անցկացվող հավաքին:
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Եվս 4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերով (տեսանյութ)
4114:00
«Ընտրությունները կեղծվել են ոչ միայն քվեարկության օրը, այլև դրանից շուտ»․ Հովհաննես Իշխանյան (տեսանյութ)
4512:54
Հռոմի պապն օծել է Սագրադա Ֆամիլիա տաճարում գտնվող Հիսուս Քրիստոսի աշտարակը (տեսանյութ)
10012:24
«Գիշերը Գյումրիում՝ ուժեղ կարկուտից ու անձրևից հետո». Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
4912:00
«Նիկոլի հիմնական աշխատանքը եղել է իդեալական կեղծված ընտրություններ կազմակերպելու նախադրյալներ ստեղծելը»․ Ռուբեն Մխիթարյան
6411:30
Գյումրիում տեղացած հորդառատ անձրևն ու և կարկուտը լուրջ խնդիրներ են առաջացրել (տեսանյութ)
5310:48
«Ո՞վ է պատասխանատվություն կրելու քաղաքացիներից ապօրինի գանձված գումարների համար»․ Սոնա Աղեկյան
5710:36
Շարունակվում են բյուջետային քննարկումները (տեսանյութ)
4310:24