Հինգշաբթի, 11 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Գալու են իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածեն խորհրդարանի դահլիճով մեկ»․ Նիկոլ Փաշինյան

«Գալու են իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածեն խորհրդարանի դահլիճով մեկ»․ Նիկոլ Փաշինյան
37
Այսօր, 15:12

«Հանրային համերաշխություն հնարավոր է միայն «Եռագլուխին» ՀՀ-ից արմատախիլ անելու ձևով։ Մենք մարդասպան չենք, որ տանք սպանենք։ Մենք պետություն ենք, և ասել եմ՝ պետությունը մնալու է կոկորդներին․ դա է տեղի ունենալու»- այսօր ճեպազրույցի ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսլով առաջատար ընդդիմադիր ուժերի մասին։

Անդրադարձավ հարցին՝ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը պե՞տք է արդյոք վերցնեն մանդատները, և եթե որոշեն չվերցնել, իշխող թիմը դիմելո՞ւ է Սահմանադրական դատարան կամ այլ գործընթացներ ձեռնարկելո՞ւ է, որպեսզի մանդատներն անցնեն այլ ուժերի, Փաշինյանը նշեց․ «Իրենք սկզբունքորեն մանդատ չունեն էլ, որ մանդատ վերցնեն։ Իրենց որոշման դաշտն է։ Եթե որոշեն չվերցնել, գոնե այդքանով ազնիվ կլինեն, կունենանք մաքուր, լեգիտիմ խորհրդարան: Թե չէ գալու են իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածեն խորհրդարանի դահլիճով մեկ»:

«Գալու են իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածեն խորհրդարանի դահլիճով մեկ»․ Նիկոլ Փաշինյան