Հինգշաբթի, 11 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Ընդդիմությունը փորձում է ստվեր գցել ընտրության արդյունքների վրա․ չի ստացվելու»․ Դավիթ Խուդաթյան

«Ընդդիմությունը փորձում է ստվեր գցել ընտրության արդյունքների վրա․ չի ստացվելու»․ Դավիթ Խուդաթյան
38
Այսօր, 12:18

«Հիմա ընդդիմությունը փորձում է ստվեր գցել ընտրության արդյունքների վրա, բայց դա էլ չի ստացվելու իրանց մոտ։ ՀՀ քաղաքացիները գնացել են ընտրության, իրենք գիտեն՝ ում են քվեարկել»,- այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ընտրությունների արդյունքների վերահաշվարկին՝ ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ «Ընդդիմությունը նպատակ ունի տպավորություն ստեղծելու, որ մեր իշխանությունը ընտրությունների կազմակերպմամբ նման է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանություններին, այսինքն՝ ընտրակեղծարար է։ Հասկանում եմ ԲՀԿ-ի գործընկերներին, նրանք անցումային շեմային վիճակում են գտնվում, և որոշակի քվեների տեղաշարժ կարող է արդյունք ապահովել իրենց համար, ես էլ լինեի իրենց տեղը՝ կդիմեի։ Վերջնահաշվարկը կավարտվի, կտեսնենք պատկերը փոխվում է, թե չէ, բայց մինչև այս պահը տեղի ունեցած ճշգրտումների արդյունքում ամենաշատն ավելացել են ՔՊ-ի քվեները։ Բայց փաստ է, որ այս ընտրություններում ընդդիմությունը ձախողել է»,- նշել է ՏԿԵ նախարարը։

«Ընդդիմությունը փորձում է ստվեր գցել ընտրության արդյունքների վրա․ չի ստացվելու»․ Դավիթ Խուդաթյան