«Մեր անունից տարածում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ»․ Մարիաննա Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրում է․ «Հարգելի գործընկերներ, ահազանգեր ենք ստացել, որ տարբեր կեղծ հարթակներ և օգտահաշիվներ մեր անունից տարածում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։
Մասնավորապես, «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակից ներկայացող կեղծ օգտահաշիվներից նամակներ են ուղարկվում զանգվածային լրատվության միջոցներին և անհատ լրագրողներին՝ փորձելով ստեղծել թյուր տպավորություններ և տարածել ապատեղեկատվություն։
Պաշտոնապես հայտարարում ենք, որ նման հաղորդագրությունները որևէ առնչություն չունեն «Ուժեղ Հայաստան»-ի հետ և չեն արտահայտում մեր դիրքորոշումը։
Կոչ ենք անում ԶԼՄ-ներին, լրագրողներին և հանրությանը զգոն լինել, տեղեկատվությունը ստուգել բացառապես մեր պաշտոնական հաղորդակցման հարթակներով։
Շնորհակալություն համագործակցության համար»։

«Առաջարկում ենք մտահոգ ուժերին ձևավորել հակաիշխանական պայքարի միասնական ճակատ»․ «Ժառանգություն»
2312:06
G7-ի երկրների առաջնորդները համաձայնել են ավելացնել Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարումները
8111:45
«ՆԱՏՕ-ի երկրները ցանկանում են ՀՀ-ն վերածել Անդրկովկասյան ֆորպոստի»․ Ալեքսանդր Ստեպանով
6211:23
ԱԺ-ն ընդունեց 2025թ․ բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը
4411:00
«ԱՄՆ-Իրան գործարքը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները»․ Վենս (տեսանյութ)
9810:51
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5110:00
«Հայաստանը կայուն ավտորիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է»․ Սուրեն Սուրենյանց
5309:48
«Գործողներն առաջ են շարժվում, ընդդիմությունը դեռ հապաղում է»․ Տիգրան Աբրահամյան
5909:30