«Փաշինյանն իր համար շանս է փնտրում՝ շտապեցնելով ընդդիմությանը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն արագացնում է ընդդիմությանը:
Ընդդիմության առաջատար ուժերի հանդեպ կոշտ եւ ագրեսիվ հռետորաբանությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարեցում նաեւ ընտրությունից հետո: Դա հարց է առաջացնում, միթե՞ այդ հռետորաբանությունը նախընտրական քարոզչական տրամաբանության մեջ չէր միայն, միթե՞ Փաշինյանը իրապես մտադիր է այս անգամ գնալ «մինչեւ վերջ»:
Գործնականում, Նիկոլ Փաշինյանը ինքն է տագնապում վերջից եւ փորձում արագացնել ընդդիմությանը, շտապեցնել ընդդիմությանը: Նրա քայլերը միտված են ընդդիմությանը գործողությունների մղելու, էմոցիոնալ դաշտի ազդեցությունը ակտիվ պահելու: Նիկոլ Փաշինյանը հիանալի պատկերացնում է, որ ժամանակը իր օգտին չէ, եւ առավել եւս իր օգտին չէ ընտրությունից հետո, երբ չունես բացարձակ հաղթանակ, բայց նաեւ ստիպված ես եղել հայտարարել բացարձակ հաղթանակի մասին:
Այդ պարագայում նա իր համար շանս է փնտրում ընդդիմության արագ քայլերի ու որոշումների մեջ: Նաեւ այս հանգամանքները նկատի ունենալով է, որ ընտրության քվեարկությունից անմիջապես հետո խոսել եմ այն մասին, որ ամեն ինչ դեռ նոր է միայն մեկնարկում քաղաքական դիմակայության առումով եւ ընդդիմությունից պահանջվող գլխավոր հատկանիշը՝ ռազմավարական համբերատարությունն է ու դրա վրա հիմնված որոշումների մշակումը»։

«Փաշինյանն իր համար շանս է փնտրում՝ շտապեցնելով ընդդիմությանը»․ Հակոբ Բադալյան
3103:06
«Ապալեգիտիմ իշխանությունը հերթական հակաքաղաքագիտական դրսևորումն է ցուցադրում»․ Արմեն Հովասափյան
4502:06
«ԿԸՀ-ն փորձում է արդարացնել իր անգործությունը»․ Արսեն Թավադյան
6001:06
«ԱՄՆ–Իրան համաձայնագիրը հարցականի տակ կարող է դնել TRIPP նախագիծը»․ Նարեկ Մանթաշյան
4700:42
«ՔՊ-ն ՀՀ-ն վերածում է արևմտամետ պլացդարմի՝ ընդդեմ ՌԴ-ի ու Իրանի»․ Սուրեն Սուրենյանց
5100:24
«Դո՛ւք եք ընտրել նախընտրական կրեդո, ուրեմն նաև պիտի դրա բեռը կրեք»․ Արա Պողոսյան
6200:06
«Սրանց «խաղաղություն»-ը նշանակում է՝ հայրենիքը՝ «ուտել-խմելու» դիմաց»․ Արման Աբովյան (լուսանկար)
57Երեկ, 23:42
«Վիճարկում ենք ոչ միայն քվեարկության արդյունքը, այլ նաև միջավայրը, որի պայմաններում այդ արդյունքը ձևավորվել է»․ Արման Բաբաջանյան
57Երեկ, 23:24