Հայ վարորդներն անելանելի վիճակում են․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Վերին Լարսում արդեն մոտ քսան օր է՝ քաոսային իրավիճակ է ստեղծվել։ ՌԴ-ից Հայաստան վերադարձող բեռնատարների կիլոմետրանոց շարք է կանգնած Լարսում: Հարյուրավոր բեռնատարներ օրերով սպասում են, որ իրենց թույլ տրվի հատել ռուս-վրացական սահմանը, որ գան հասնեն Հայաստան։
Վարորդներից մեկը մեզ պատմեց, որ հերթ չի հասնում՝ կտրոն ամրագրելու համար, օրական մի քանի բեռնատար է ռուսական կողմը բաց թողնում, մյուսները կանգնած են մնում։
Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 30-ից սկսած և հունիսի առաջին օրերին մի շարք սահմանափակումներ է մտցրել Հայաստանից գյուղմթերք, այդ թվում՝ լոլիկ, վարունգ, պղպեղ, ելակ, կեռաս, ծիրան, դեղձ, խաղող և այլ ապրանքներ ներմուծելու նկատմամբ։ Սահմանափակումների հետևանքով ծանր վիճակում են հայտնվել ոչ միայն գյուղմթերք արտադրողները, այլ նաև՝ բեռնափոխադրողները»։

«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
205Երեկ, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
61913.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
100212.10.2026, 13:24
«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
37812.10.2026, 13:12
«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան (տեսանյութ)
32512.10.2026, 12:06
Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
72911.10.2026, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
34311.10.2026, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
41610.10.2026, 13:12