«Հաջողվեց ընտրությունները ներկայացնել որպես հայաստանցիների ընտրություն՝ Արևմուտքի և ՌԴ-ի միջև». Խոսրով Հարությունյան

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ լսեցի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետընտրական ծավալուն հարցազրույցը։ Պետք է ասեմ, որ ընտրական ողջ պրոցեսի վերաբերյալ նրա դատողությունների հետ համաձայն եմ։ Համաձայն եմ հատկապես այն պնդման հետ, որ իշխանությունների անօրինականությունները պայմանավորված էին և պայմանավորված են գլխավորապես հայաստանյան ներքին կյանքում արևմտյան լիդերների աննախադեպ միջամտությանբ։
Բայց ինչո՞վ էր պայմանավորված այդ խայտառակ երևույթը։
Պատճառը մեկն էր։ Փաշինյանին հաջողվեց այս ընտրությունները ներկայացնել որպես հայաստանցիների ընտրություն Արևմուտքի և Ռուսաստանի միջև։
Ի դեպ իրերի նման կերպ ներկայացնելուն մեծապես նպաստեցին ապրիլի 1-ի Փաշինյան-Պուտին դիալոգը և դրան հաջորդած Ռուսաստանի սանկցիաները։
Մինչդեռ Հայաստանի հասարակության ընդդիմադիր հատվածի մի տպավորիչ մասը բավարարված չէ հետպատերազմյան շրջանում Հայաստանի հանդեպ Ռուսաստանի քաղաքականությամբ, հատկապես այդ ընթացքում ռուս-ադրբեջանական հարաբերիւթյունների խորապատկերում և այդ պարագայում ներկայացնել խորհրդարանական ընտրությունները որպես աշխարհաքաղաճական երկարաժամկետ կողմնորոշման խնդիր, համաձայնեք, որ նպատակադրված քարոզչություն էր պահանջում։
Եվ թեպետ ընդդիմությունը , մասնավորապես Նախագահ Քոչարյանը, պնդում էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի կարող հիմնվել «կամ-կամ» սկզբունքի վրա և որ հեռանկարային կարող է լինել միայն «և-և» սկզբունքի հիմքով ձևավորված քաղաքականությունը, այդուհանդերձ ընդդիմությանը չհաջողվեց կոտրել հերթական ընտրություններին վերագրվող աշխարհաքաղաքական այդ կեղծ նարատիվը։
Չէ՞ որ ընդդիմադիր ուժերին սատարող տասնյակ հազարավոր, եթե ոչ հարյուր հազարավոր, քաղաքացիներ մերժեցին օրվա իշխանությանը ոչ թե «արևմտամետության» համար (այս իշխանությունները ոտնակոխ են արել արևմտյան ժողովրդավադության բոլոր սրբությունները), այլ նրա համար, որ գործող իշխանությունների գործունեության հետևանքով Հայաստան պետությունը այսօր կանգնած է կործանարար սպառնալիքի տակ (Զանգեզուրի միջանցք, ռազմավարական բարձրունքների զիջում, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավանք և այլ մեր ինքնությանը սպառնացող նախաձեռնությյուններ): Ուստի նույնիսկ վառ երևակայության պարագայում դժվար է պնդել, որ հունիսի 7- ը դա հայ ժողովրդի ընտրությունն էր արևմուտքի և հյուսիսի միջև։
Բայց քարոզչական այդ կլիշեն ձեռնտու էր շատերին և նախ և առաջ Փաշինյանին՝ ցանկացած գնով իշխանությունը պահելու և արևմուտքից իր օրինազանցությունների համար ինդուլգենցիա ստանալոււ համար, նույնիսկ օրենքների համատարած խախտումների մասին եվրոպական դիտորդների կոշտ փաստարկումների ֆոնին։
Մինչդեռ ընդդիմությունը կարող էր և պարտավոր էր ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ներկայացուցչությունների հետ աշխատել և ներկայացնել իր մոտեցումները։ Իհարկե, դա սպասելի արդյուք կարող էր չտալ, բայց փորձել պետք էր։
Այդ կոմունիկացիան օգտակար կարող էր լինել այսօր, երբ ԲՀԿ-ի ձայների հաշվարկը և խորհրդարանական մանդատներ ձեռք բերելը դառնում է հետագա զարգացումների համար լուրջ գործոն։
Իհարկե իմ այս գրառմանը ոմանք կարող են արձագանքել. արդյո՞ք ուշ չէ նման խորհուրդներ տալը։
Ես ընդամենը կասեմ, որ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կառույցների հետ աշխատելու անհրաժեշտության մասին ես մեր ընդդիմադիր ուժերին խորհուրդ եմ տվել շատ ավելի վաղ, քան նախընտրական մրցավազքի սկիզբը»:

Ալիևը բացահայտել է Ռուսաստանի և Գերմանիայի միջև Բաքվում կայացած գաղտնի հանդիպումը, որից ինքը տեղյակ չի եղել
9920:40
«Վտանգավոր է դարձել մեծ գաղափարների մասին խոսելը»․ Արա Պողոսյան
4520:12
ԿԿՀ-ն 200 հազար դրամով տուգանել է Սամվել Կարապետյանին
5719:42
«Որոշվել է քննարկումը շարունակել վաղը»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
6119:30
«Փաշինյանն արձանագրում է իր կառավարման համակարգի «լճացում»»․ Հակոբ Բադալյան
6019:18
«Նման ընդդիմության շնորհիվ Նիկոլը կարա մի հինգ անգամ էլ վերընտրվի»․ Արգիշտի Կիվիրյան
6218:54
«Գործ ունենք օբյեկտիվ իրականության, օրենքի հետ զրո առնչություն ունեցող երևույթի հետ»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
7418:24
«Ղրղզստանի տարածքը պետական սահմանի հստակեցումից հետո գերազանցել է 200 հազար քառ. կմ-ը»․ Ժապարով
17618:22