Վարդան Ղուկասյանը հայտարարություն է տարածել

ԴՕԿ կուսակցության լրատվականը հրապարակել է կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը․ «Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները վերջնականապես բացահայտեցին այն քաղաքական համակարգը, որի մասին տարիներ շարունակ զգուշացրել եմ Հայաստանի ժողովրդին։
Վերարտադրվեց ոչ միայն գործող իշխանությունը, այլ նաև խորհրդարան տեղափոխվեց նրա համար ամենահարմար և անվտանգ «ընդդիմությունը»՝ նախկին իշխանություններն ու օլիգարխիկ շրջանակները, որոնք տարիներ շարունակ հերթափոխով տնօրինել են պետությունը, կիսել ազդեցության ոլորտները և այսօր էլ պատրաստ են համագործակցել միմյանց հետ՝ սեփական շահերը, բիզնեսները և քաղաքական գոյությունը պահպանելու համար։
Այս ընտրություններում հաղթեց ոչ թե ժողովուրդը, ոչ թե գաղափարը, ոչ թե քաղաքական ծրագիրը։
Հաղթեցին վարչական ռեսուրսը, պետական ապարատի ամբողջ ուժը, ընտրակաշառքը, ճնշումները, վախը, կախվածությունը և քաղաքական պայմանավորվածությունները։
Հայաստանի քաղաքացիներից խլվեց ազատ ընտրության իրավունքը։
Փորձ կատարվեց ժողովրդին համոզել, թե այլընտրանք գոյություն չունի, թե Հայաստանը դատապարտված է ընտրություն կատարել միայն նախկինների և ներկաների միջև։
Նրանք կարծում էին, թե կարող են մեկուկես տարի ինձ պահել բանտում, հեռացնել քաղաքական գործընթացներից և լռեցնել իմ ձայնը։
Չստացվեց։
Նրանք կարծում էին, թե կարող են կոտրել ԴՕԿ Կուսակցությունը։
Չստացվեց։
Նրանք կարծում էին, թե կարող են ժողովրդին զրկել իրական այլընտրանքից։
Չստացվեց։
Ես պաշտոնապես հայտարարում եմ.
Հայաստանի ժողովուրդը Սահմանադրական դատարանում տեսնելու է ապացույցներ, փաստեր և հանգամանքներ, որոնք ցույց են տալու, թե ինչպես են վարչական ռեսուրսի, ընտրակաշառքի, ճնշումների, սպառնալիքների և այլ ապօրինի մեխանիզմների միջոցով խեղաթյուրվել ընտրությունների արդյունքները։
Ժողովուրդը տեսնելու է, թե ինչու էին այդքան վախենում ԴՕԿ Կուսակցությունից և ինչու էր անհրաժեշտ ամեն գնով փորձել սահմանափակել մեր քաղաքական մասնակցությունը և փոշիացնել մեր ձայները։
Մենք ներկայացնելու ենք բոլոր այն փաստերը, որոնք, վկայում են, որ ընտրական գործընթացում տեղի ունեցած խախտումները էական ազդեցություն են ունեցել ընտրողների իրական կամարտահայտության վրա։
Սակայն մեր նպատակը միայն ընտրությունների արդյունքները վիճարկելը չէ։
Մենք հասնելու ենք նրան, որ օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվեն բոլոր նրանք, ովքեր մասնակցել են ժողովրդի կամքի կեղծմանը՝ փոշիացնելով ԴՕԿ Կուսակցության վաթսուն և ավել տոկոս ձայները։
Եվ եթե իրավական գործընթացների արդյունքում հաստատվի, որ կոնկրետ քաղաքական ուժեր, պաշտոնատար անձինք կամ կազմակերպված խմբեր իրականացրել են ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն ունեցած ապօրինի գործողություններ, ապա հետամուտ ենք լինելու, որպեսզի օրենքով սահմանված կարգով քննարկվի նրանց՝ կրկնակի ընտրություններին մասնակցելու իրավունքի սահմանափակման հարցը։
ԴՕԿ Կուսակցությունը հայտարարել է. երբեք չի պայքարի մի քանի պատգամավորական մանդատ ստանալու համար։
Մենք պայքարել ու պայքարում ենք ազգային պետության համար։
Մենք պայքարել ենք նախկինների, ներկաների և օլիգարխիկ համակարգի վերջը դնելու համար։
Սահմանադրական դատարանում, քաղաքական և հանրային բոլոր հարթակներում մենք շարունակելու ենք այս պայքարը մինչև վերջ։
Եվ եթե այսօր որևէ մեկը կարծում է, թե հաղթել է, ապա նա պարզապես շփոթում է ընտրության օրը պատմության ավարտի հետ։
Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ հաղթարշավը նոր է սկսվում։
Օրենքի դիկտատուրայի ուժով։
Մինչև վերջ։
Առանց նահանջի։
Առանց պայմանավորվածությունների։
Առանց վաճառվելու»։

«Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան
3310:18
«TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանն ուղղված ներդրում»․ Ալիև
4910:09
Վարդան Ղուկասյանը հայտարարություն է տարածել
5410:00
«Իրանը վերահաստատում է միջուկային զենք չստեղծելու իր հանձնառությունը»․ #Mehr
7009:39
«Այս խորհրդարանը լեգիտիմության հետ կապված լուրջ խնդիր է ունենալու»․ Թաթուլ Հակոբյան
6109:18
«Այստեղ են ասել՝ գողը գողից գողացավ, Աստված տեսավ՝ զարմացավ». Դանիել Իոաննիսյան
6509:06
«Արաղչին և Ղալիբաֆը կմեկնեն Ժնև՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը ստորագրելու համար»․ #NYT
12708:54
Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի քննարկման
107Երեկ, 16:06