Երկուշաբթի, 15 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Ի՞նչ իրավունք ունեք տեսանյութերը և լուսանկարները փոխանցել որևէ մեկին»․ Սաթիկ Սեյրանյան

«Ի՞նչ իրավունք ունեք տեսանյութերը և լուսանկարները փոխանցել որևէ մեկին»․ Սաթիկ Սեյրանյան
51
Այսօր, 09:48

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Սա, բնականաբար, հենց ԱԱԾ-ի ձեռքի գործն է, որը տարածում են ՔՊ-ամերձ ԶԼՄ-ներն ու սունկ-կեղծիք տարածող իրենց սոցցանցային հարթակները: Մինչ այդ էլ օդանավակայանում տեսագրել և տարածել էին Գագիկ Ծառուկյանի լուսանկարները: Ինչի հիման վրա եք մարդկանց ազատ տեղաշարժն արգելում, և, ի վերջո, դուք ի՞նչ իրավունք ունեք այդ տեսանյութերը և լուսանկարները փոխանցել որևէ մեկին: Վերջնականապես արձանագրենք. Հայաստանում այսօր ԱԱԾ-ն ոչ միայն քաղաքացիների հեռախոսազրույցներն է ապօրինաբար գաղտնալսում, քաղաքացիներին հետապնդում, այլև ամոթալի կացնային գործիք է դարձել սրանց ձեռքին, ինչպես դատախազությունը, քննչական մարմինները, ոստիկանությունը, դատարանները... Սրանք բոլորը հանցակից են: Ժողովրդավարություն բառը, ինչքան ուժ ունեն, այլանդակել են»:

Աղբյուրը`   Սաթիկ Սեյրանյան