«Ազգային մտածողություն ունեցող մարդիկ չեն հասկանում՝ ոնց կարող է այդքան մարդ ընտրել Թուրքիայի և Ադրբեջանի շահերի սպասարկումը»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Քիչ թե շատ ազգային մտածողություն ունեցող մարդիկ մոլորված են հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների առումով։ Չեն հասկանում, թե ոնց կարող է այդքան մարդ ընտրել Թուրքիայի և Ադրբեջանի շահերի սպասարկումը։ Ինչքան էլ իշխանությունը կեղծիքներ արած լինի, ամեն դեպքում մի քանի հարյուր հազար մարդ ընտրել է կառավարող ռեժիմին։
Իրականում մենք պետք է Հայաստանի բնակչությանը նայենք իրականության աչքերով, ոչ թե վարդագույն ակնոցներով։
Ես հատուկ եմ շեշտում «Հայաստանի բնակչություն», ոչ թե «հայ ժողովուրդ» կամ «հայ ազգ»:
Հենց բնակչությունն է, որ իր հայրենիքի նկատմամբ չունի որևէ հոգևոր կապվածություն և ամեն ինչից վեր դասում է պետությունը, կարևոր չէ, թե ինչ պետություն՝ հայկական, թուրքական, ազգային, ոչ ազգային։ Իսկ հայրենիքը, պատմությունը, ազգային նկարագիրը մղվում են հետին պլան։
Այս ամբողջ աղետի հիմքերը պետք է փնտրել 1604 թվականի և դրանից հետո եկած 1830 թվականի մեջ։
Արևելյան Հայաստանում ապրող մարդկանց մեծ մասը գենետիկ ու ենթագիտակցական կապերով իր հայրենիք է համարում Մուշը, Վանը, Ալաշկերտը, Սալմաստն ու Խոյը, բայց ոչ երբեք Արցախը կամ Սյունիքը։ Որովհետև մարդիկ չգիտեն, որ 1604-ից առաջ այստեղ ևս բնիկ հայկական տարածք էր և հայաթափվել է թյուրքախոս Շահ Աբբասի հրամանով, իսկ հայերի փոխարեն այստեղ հաստատվել են քոչվոր թուրքերը։
Երբ նայում եք Հայաստանի հետ ոչ մի հոգևոր կապ չունեցող այդ հայերին, հիշեք, որ նրանք չունեն գիտելիք և գաղափարական հենք, որովհետև նրանք ոչ թե ազգի ներկայացուցիչ են, այլ բնակչություն»։

Նիկոլ Փաշինյանի ելույթն՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
014:36
Ալիևը Հռոմի պապին հրավիրել է Ադրբեջան
1414:35
«Ազգային մտածողություն ունեցող մարդիկ չեն հասկանում՝ ոնց կարող է այդքան մարդ ընտրել Թուրքիայի և Ադրբեջանի շահերի սպասարկումը»․ Նաիրի Հոխիկյան
2714:00
«Եղե՞լ ա ձեր կյանքում, որ բարեկամին զանգեք, ասեք՝ կգա՞ս քյաբաբ ուտենք, ասի՝ գի՞ժ ես, խի՞ ես բաց կապով զանգել»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
3713:24
«ԱՄՆ-ի ու Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո»․ Արաղչի
6413:22
«Ընդդիմությանը խորհուրդ ենք տալիս ինքնալուծարվել»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
4913:12
«Ռոբերտ Քոչարյանը երազելու է, որ փախնի ՀՀ-ից ու չի կարողանալու»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
4112:48
ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին
7312:41