«Մեզ համար էլ է այս ամենը շոկային, որովհետև երեխաները միշտ կազմակերպված են եղել»․ Անի Սաֆարյան

«4 քույրերը և եղբայրը 2024թ․ հոկտեմբերից հաճախում են «Օրրան» բարեգործական կազմակերպություն։ Նրանք շատ կազմակերպված, դաստիրակաված երեխաներ են, մեկը մյուսին միշտ աջակցում, օգնում են։ Վարքային, կրթական առումով ոչ մի խնդիր չենք ունեցել երեխաների հետ։ Մեզ համար էլ է այս ամենը շատ շոկային, որովհետև իրենք միշտ կազմակերպված եկել են»,- «Մեդիահաբ»-ի եթերում ասել է Վանաձորի «Օրրան» կենտրոնի համակարգող Անի Սաֆարյանը։ «Քույրիկներից 2-ը միշտ 1-ն անց կես են տանից դուրս գալիս, որ հասնեն կենտրոն, իսկ մեծ քույրիկը եղբոր հետ սպասում է, որ փոքրին մանկապարտեզից վերցնի, նոր գան։ Այստեղ միշտ մտնելու ժամը ֆիքսվում է։ Այդ օրը մեծ քույրը, երբ գրանցվում է, տեսնում է, որ մյուս 2 քույրերը չեն եկել ու չեն գրանցվել։ Զանգահարում ենք ծնողին՝ պարզելու իր մոտ են, թե չէ, ու դրան զուգահեռ լրատվականում նյութ է հրապարակում, որ բնակիչներից մեկը տեսել է, որ կարմիր շորերով երեխա գետն է ընկել, ու քանի որ իրենց տունը գտնվում է գետին շատ մոտ, հարկ ենք համարում գնալ տուն՝ տեսնելու երեխեքը տանն են, թե չէ։ Մեծ քրոջ և մոր հետ գնում ենք տուն, տեսնում, որ տանը չեն, փնտրում ենք տարածքում, տեսնում, որ երեխաները չկան ու դիմում ենք ոստիկանությանը։ Առայժմ դեռ լուրեր չկան»,- մանրամասնել է Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ Փամբակ գետն ընկած քույրերի որոնողական աշխատանքները շարունակվում են։

«Կիևում ԱԹՍ-ի պայթյունից փլուզվել է Ռոման Բալայանի բնակարանի պատշգամբը»․ Տիգրան Հակոբյան
1114:48
«Մեզ համար էլ է այս ամենը շոկային, որովհետև երեխաները միշտ կազմակերպված են եղել»․ Անի Սաֆարյան (տեսանյութ)
3614:24
«Գտեք իմ երեխեքին, ուրիշ բան չեմ ուզում»․ Փամբակ գետն ընկած երեխաների մայր (տեսանյութ)
16412:54
Քննիչները կապարակնքել են «Արարատ» թենիսի ակումբի դռները
5012:42
«Կարևոր չէ, թե ով և ում է ընտրում, կարևորը, թե ո՞վ է արդյունքները հաշվում»․ Արա Պողոսյան
4712:12
«Ասում են՝ գետի վրայի խողովակով անցնելիս փոքր քույրն ընկել է, մեծը փորձել է օգնել»․ քաղաքացի (տեսանյութ)
5411:54
«Հայրենիքի հանդեպ սերը նրա համար ավելի բարձր էր, քան սեփական կյանքը»․ Նաիրա Մարգարյան
5911:48
«Ձրի թատրոն՝ միամիտների համար»․ Ոսկան Սարգսյան
6211:24