«Հնարավոր է ամերիկյան հետաքրքրության ընդլայնում ՀՀ ռազմավարական ռեսուրսների ամբողջ համալիրի նկատմամբ»․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե այսօր ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանի կրիտիկական հանքանյութերը, ապա վաղը օրակարգ կարող են վերադառնալ նաև թերթաքարային պաշարները, որոնց մասին շատերն արդեն հասցրել են մոռանալ։
Մինչդեռ Հայաստանի թերթաքարային ռեսուրսների նկատմամբ ամերիկյան հետաքրքրությունն ունի բավական երկար պատմություն։
Դեռևս 1995թ-ին «Էներգետիկա» նպատակային ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց իրականացնել երկրաբանական-հետախուզական աշխատանքներ՝ խորհրդային տարիներին հայտնաբերված այրվող թերթաքարերի, նավթի, գազի և ածխի պաշարների արդյունաբերական ներուժը գնահատելու և յուրացնելու նպատակով։ Սակայն 1990-ականների ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված նախաձեռնությունը մնաց կիսատ։
2011թ-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Մեն կղզում գրանցված International Minerals & Mines Ltd ընկերության միջև ստորագրվեց հուշագիր, որի հիմնական նպատակը Հայաստանում թերթաքարային պաշարների հետախուզման և մշակման հնարավոր ուղիների ուսումնասիրությունն էր։
Համաձայնագիրը նախատեսում էր էներգետիկ ռեսուրսների համատեղ գնահատում և տեխնիկական ուսումնասիրություն, ներառյալ թերթաքարային գազի հնարավոր պաշարները։
Սակայն ամերիկյան կողմի երկրաբանական հետազոտությունները Հայաստանում սկսվել էին դեռևս նշված հուշագրի ստորագրումից շատ առաջ։
ԱՄՆ Երկրաբանական ծառայության ուսումնասիրությունների համաձայն՝ Արամուսի շրջանում առկա է շուրջ 44 մլն տոննա այրվող թերթաքարի պաշար։ Այս եզրակացության ամերիկացի մասնագետները եկել էին 1994թ-ին իրականացված հետազոտությունների արդյունքում։
2005թ-ի զեկույցում ամերիկյան կողմն արդեն ներկայացրել էր ավելի բարձր գնահատականներ՝ նշելով Իջևանում, Շամուտում և Ջերմանիսում 17-18 մլն տոննա, իսկ Դիլիջանի շրջանում՝ շուրջ 128 մլն տոննա թերթաքարային պաշարների առկայությունը։
Այսօր, ԱՄՆ-ի կողմից Հայաստանում իրականացվող աճող գեոտնտեսական ակտիվության պայմաններում, հնարավոր է ամերիկյան հետաքրքրության աստիճանական ընդլայնում Հայաստանի ռազմավարական ռեսուրսների ամբողջ համալիրի նկատմամբ՝ կրիտիկական հանքանյութերից մինչև թերթաքարային պաշարներ։
Այս ամենը գնալով ռեսուրսային գաղութացման նոր բնույթ է ստանում։ TRIPP-ն այդ ռազմավարության հենասյուներից է»։

«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
205Երեկ, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
61913.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
100212.10.2026, 13:24
«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
37812.10.2026, 13:12
«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան (տեսանյութ)
32512.10.2026, 12:06
Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
72911.10.2026, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
34311.10.2026, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
41610.10.2026, 13:12