Հինգշաբթի, 18 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Եթե վերցնեն մանդատները, ընդդիմության պատգամավորներից 10-15-ը սահուն կերպով կդառնա ՔՊ-ական»․ Նաիրի Հոխիկյան

«Եթե վերցնեն մանդատները, ընդդիմության պատգամավորներից 10-15-ը սահուն կերպով կդառնա ՔՊ-ական»․ Նաիրի Հոխիկյան
107
Երեքշաբթի, 16 հունիսի, 2026 թ., 21:36

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Խորհրդարան անցած ընդդիմադիրների մեջ առնվազն 10-15 հոգու անուն կարող եմ տալ, որոնք մինչև վերջերս Նիկոլ Փաշինյանի թիմակից էին կամ գոնե համակրում էին Նիկոլին, կամ որևէ կապ չունեն ազգայինի հետ և ընդամենը պատգամավոր դառնալու ձգտում ունեն և սահուն կերպով դարձան ընդդիմադիր։
Եթե ընդդիմությունը վերցնի մանդատները և լեգիտիմացնի կեղծված ընտրությունները, ապա կարճ ժամանակ անց ընդդիմության պատգամավորներից 10-15 հոգի սահուն կերպով կրկին կդառնա ՔՊ-ական՝ ապահովելով ինչպես սահմանադրական մեծամասնությունը, այնպես էլ Ալիևի գրած նոր սահմանադրության ընդունումը»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան