«Փաշինյանը բացեց Պանդորայի արկղը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը թելեգրամյան էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Հաջիեւի հետ Արմեն Գրիգորյանի հանդիպումը «այդ պատերազմի» ռիսկերը կառավարելու համար էր, երբ նրան հարցրել են նախընտրական շրջանում պատերազմի վերաբերյալ հայտարարությունների մասին:
Նիկոլ Փաշինյանն իհարկե չի կարող հայտարարել, թե ոչ մի պատերազմի ռիսկ էլ չի եղել, այլ ընդամենը եղել է նախընտրական պարզունակ շանտաժ: Դրա համար էլ նա պետք է գտնի ինչ-որ բացատրություն, ու գտել է՝ Հաջիեւի այցը Դիլիջան: Այնպես, ինչպես ութ միլիարդ պետական պարտքի ավելացման թեմայով նա գտավ «բացատրություն», թե՝ զենք ենք առել: Այն դեպքում, երբ գործնականում բոլոր հաստատված տվյալներով, Հայաստանը այս ընթացքոմ կատարել է հազիվ մոտ 2 միլիարդ դոլարի ռազմական գնում:
Միեւնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը այդպիսով «բացատրում» է ոչ միայն պատերազմի պարզունակ շանտաժը՝ կառավարելու ինչ որ բարդ աշխատանքով, այլ նաեւ՝ Հաջիեւի այցը ինքնին: Որովհետեւ այցն ըստ ամենայնի եղել է շատ բարդ, ինչի վկայությունն է այն, որ Նիկոլ Փաշինյանը դրանից հետո ուժգնացրել է ընդդիմության հանդեպ խոսույթի ռեպրեսիվ տրամաբանությունը:
Ամբողջ հարցն այն է, որ նախընտական շանտաժը հասարակության դեմ, որ իրականացնում էր Փաշինյանը, ըստ ամենայնի հետընտրական շրջանում նրա դեմ է շրջում Բաքուն: Նախընտրական շանտաժով Փաշինյանը բացեց այդ թեմայի Պանդորայի արկղը, եւ հիմա արկղի պարունակությունը Ադրբեջանն ըստ երեւույթին օգտագործում է արդեն Փաշինյանի դեմ:
Շաբաթներ, ամիսներ շարունակ հենց այս վտանգավոր փակուղիների մասին է, որ խոսում էի, փորձում բացատրել, պարզաբանել, ներկայացնել ընտրողներին, մատնանշելով ներկայումս վարվող քաղաքականության եւ դրա առաջնորդող ուժի իշխանության պահպանման խիստ վտանգավորությունը»:

«Միասնության թևեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան
3600:12
«Վախը ընդդիմադիրներից շատերին կստիպի կողմնորոշվել դեպի մանդատը»․ Արա Պողոսյան
3500:06
«Փաշինյանը բացեց Պանդորայի արկղը»․ Հակոբ Բադալյան
45Երեկ, 23:54
«Հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես․ կստեղծենք հետընտրական կոալիցիա»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
61Երեկ, 23:30
«Անկախ դիտորդ»-ը 3 տեղամասերի ընտրողներին կոչ է անում պաշտպանել իրենց ընտրական իրավունքը
53Երեկ, 23:00
«Լավ է հասկանում, որ հեղափոխության համար ստեղծել է կարևոր, սակայն դեռևս ոչ բավարար պայման»․ Դերենիկ Մալխասյան
63Երեկ, 21:42
«Մինչ Նիկոլը խորհրդարանի ամբիոնից կոկորդն է պատռում, ՀՀ տնտեսությունը Լարսում մեռնում է»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
59Երեկ, 21:30
«Ընդդիմության առաջին դեմքերը կարծես լռության ուխտ են տվել»․ Արմեն Այվազյան
52Երեկ, 21:00