«Իշխանական պրոպագանդան թող նայի, թե նախորդ տարիների ծաղրանքն ինչպես է դարձել ցավալի իրականություն»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «300 հազար ադրբեջանցիների թեման նախընտրական շրջանում, ինչու՝ ոչ, նաև այսօր լավ է «վաճառվում» բազմաթիվ պատճառներով, որոնցից կնշեմ չորսը.
ա/ մեր իշխանությունների հայտարարությունները շատ են փոխվել, և մարդիկ չեն վստահում: Դրա օրինակներից մեկն է հետևյալը՝ 2019 թվականի «Արցախը Հայաստան է և վերջ»-ից մինչև 2023 թվականի և հետագա տարիների «Արցախը Ադրբեջան է, թակարդ էր» և այլն: Այսինքն, մարդն իրավունք ունի կասկածամիտ և մտահոգ լինելու, հատկապես, երբ ցավալի ու աղետալի պարտություն է տեսել և զգում է, որ մեր երկիրը դեռ չի կարողացել վերականգնել ռազմական հավասարակշռությունը:
բ/ հարևան հանրապետության ղեկավարության հայտարարությունները, որ սկզբից թվացել են ներքին օգտագործման, քարոզչական, դարձել են արտաքին քաղաքականության օրակարգի առաջնային խնդիր և իրականություն դարձել: 300 հազարն ամենաբարձր մակարդակով է բերվել օրակարգ, իսկ Օրդուբադի միջոցառումը դրա օրինակներից էր:
գ/ վախը Ալiev-ից և նրա ռազմատենչ, վիրավորող հռետորաբանությունից: Անցել են կիլդիմ մուլտերի «երանելի» ժամանակները: Մարդը ոչ միայն ինքն է վախենում հարևան երկրի ղեկավարից, այլ տեսնում է, որ հարազատ երկրի ղեկավարությունն է վախենում: Վախը սարսափելի բան է:
դ/ Առաջին Հանրապետության տարիներին, Խորհրդային Հայաստանի տարիներին ադրբեջանցիները կազմել են էթնիկ ամենամեծ խումբը մեր երկրում, 1980-ական թթ․ վերջին տվյալներով՝ շուրջ 180 հազար: Ճիշտ է նաև, որ հայերը եղել են անկախ Ադրբեջանի և Խորհրդային Ադրբեջանի ամենամեծ էթնիկ փոքրամասնությունը, 1980-ական թթ․ տվյալներով՝ շուրջ 370 հազար էր, առանց ԼՂԻՄ-ի:
Այնպես որ, պետք չէ ծաղրել մարդկանց, ինչն անում է իշխանական պրոպագանդան: Դուք ավելի լավ է նայեք, թե նախորդ տարիների ձեր ծաղրանքն ինչպես է դարձել ցավալի իրականություն»:

«Իշխանական պրոպագանդան թող նայի, թե նախորդ տարիների ծաղրանքն ինչպես է դարձել ցավալի իրականություն»․ Թաթուլ Հակոբյան
3602:06
«Ինչ-որ մարդիկ հենց հիմա հեռացնում են Արցախի դրոշը Ֆրանսիայի հրապարակից»․ Արման Աբովյան (տեսանյութ)
5300:29
«Դառնալու է նիկոլական «արդարադատության» այլանդակությունն արտացալող գործերից մեկը»․ Դերենիկ Մալխասյան
5200:18
«Այս ծեծուջարդը նախերգանքն է թուրքավարի բռնությունների»․ Արա Այվազյան
6000:06
«Օրվա խայտառակությունը. սույն «նեկրոֆիլ» միջակությունն է ղեկավարելու ՀՀ ԳԱԱ-ն»․ Գագիկ Համբարյան
6200:00
«Ո՞ւր են էն մարդիկ, որ խոստանում էին, թե Եվրոպան առանց ռուսական գազի կմրսի»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
74Երեկ, 23:42
«ՀՀ-ի աշխարհագրական այս շպագատների պայմաններում ՌԴ-ի կողմից սանկցիաներն ուժեղանալու են»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
57Երեկ, 23:18
«ԱՄՆ կոնգրեսի շենքում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում»․ Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
63Երեկ, 22:42