«Այս ընտրությունները Նիկոլ Փաշինյանի համար բացառապես իշխանության պահպանման ընտրություններ էին»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե վերջին ընտրություններին նայենք ոչ թե ԿԸՀ-ի հրապարակած թվերի, այլ քաղաքական տրամաբանության տեսանկյունից, ապա ՔՊ-ի հաղթանակը շատ առումներով պյուռոսյան հաղթանակ էր։
Իշխանությունը գործի դրեց գրեթե ամբողջ վարչական ու քաղաքական ռեսուրսը, ընտրարշավը կառուցեց վախի, սպառնալիքների և հասարակության բաժանման վրա, բայց արդյունքում ստացավ 49,7 տոկոս։ Թվաբանական առումով սա հաղթանակ է, սակայն քաղաքական առումով՝ հարց է առաջացնում. եթե այսքան ռեսուրսի կիրառման դեպքում արդյունքը սա է, ապա վաղն ի՞նչ է լինելու։
Պատմությունը նման օրինակներ շատ է տեսել։ Մասնավորապես, Շառլ դը Գոլը 1968-ին հաղթեց ընտրություններում, բայց մեկ տարի անց հեռացավ իշխանությունից, ոչ պակաս հետաքրքիր է Սլոբոդան Միլոշևիչի 1997-ի դեպքը. վերահսկում էր գրեթե ամբողջ պետական համակարգը, բայց երեք տարի անց նա կորցրեց իշխանությունը։ Իսկ Վիկտոր Յանուկովիչը 2010-ին հաղթեց ընտրություններում, սակայն չորս տարի անց փախավ երկրից։
Ըստ էության՝ քաղաքականության մեջ ամենավտանգավոր հաղթանակը հաճախ այն հաղթանակն է, որի համար ստիպված ես լինում ծախսել գրեթե ամեն ինչ։ Այդպիսի դեպքերում հաղթանակը դառնում է անկման հետհաշվարկի մեկնարկ։
Այս ընտրությունները Նիկոլ Փաշինյանի համար ոչ թե դիրքերի ամրապնդման, այլ բացառապես իշխանության պահպանման ընտրություններ էին: Նա մնաց իշխանության, բայց միաժամանակ ցույց տվեց իր իրական քաղաքական հնարավորությունների «потолок»-ը։ Իսկ պատմության մեջ, որպես կանոն, գրեթե բոլոր դեպքերում, երբ իշխանությունն արդեն մտածում է ոչ թե նոր քաղաքական հեռանկարների ու ապագա բուն անելիքների մասին, այլ, թե ինչպես պահի ունեցածը, դա խոսում է տվյալ ուժի քաղաքական մայրամուտի ստարտի մասին»:

«Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը»․ Սուրեն Սուրենյանց
2623:36
«ՀՀ անձնագրով ընդամենը 64 երկիր կարող ենք այցելել առանց վիզայի»․ Արտակ Զաքարյան
5723:00
«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան ԱԺ-ի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան
5722:06
«Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6921:12
«Մեղքի մեծ բաժինն ունի երկրի ղեկավարությունը, ով հասարակության հետ խոսում է ատելության լեզվով»․ Մանե Թանդիլյան
8120:42
«Մի՛ լռեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին»․ Խաչիկ Գալստյանի ուղերձը
9320:18
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
8819:54
«Դատապարտում ենք անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու արգելքի կիրառումը»․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
8619:30