«1122 արցախցի հեռացել է Տավուշից»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «1122 արցախցի Տավուշից հեռացել է։ 2025թ․ օգոստոսի 18-ին իր տեսաուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել է․ «Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների ապագայի մասին մեր պատկերացումը հետևյալն է․ նրանք մեր և միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում և այստեղ ապրեն, ստեղծագործեն, հաստատվեն՝ որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ»։ 2023թ․-ին բռնագաղթված արցախցիները ինչպե՞ս են տնավորվել Տավուշի մարզում։ Տավուշի մարզպետարանից ստացված տվյալներով՝ 2023թվականի աշնանը Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցներից 780 ընտանիք՝ 2970 անձ բնակություն է հաստատել Տավուշում։ Տավուշի մարզային խորհրդի 2024թ․ հունիսի 24-ի նիստում քննարկվել է Արցախից բռնագաղթածներին բնակարաններով ապահովման ծարգիրը,որի վերաբերյալ զեկուցել է Տավուշի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Աղաբեկ Գալստյանը։ Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ 2025թ․ մարտի դրությամբ արցախցի ոչ մի ընտանիք Տավուշի մարզում չի օգտվել բնակարաններով ապահովման այդ ծրագրից։ Հիմնական աշխատանք , սեփական բնակարան չունեցվող արցախցի ընտանիքների մի զգալի մասը ժամանակի ընթացքում հեռացել է Տավուշից, հաստատվել Հայաստանի այլ բնակավայրերում կամ՝ արտերկրում։ Հունիսի 4-ին Տավուշի մարզպետարան տեղեկատվական հարցում եմ կատարել․ «Հունիսի 4-ի դրությամբ որքա՞ն է Տավուշի մարզում բնակվող, Արցախից բռնագաղթած ընտանիքների, բնակիչների թիվը, նրանցից քանի՞սն է պետական բնակարանային ապահովման ծրագրով Տավուշի մարզում բնակարան ձեռք բերել, ո՞ր համայնքում՝ քանի՞ ընտանիք» ։ Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարին փոխարինող Ասքանազ Բաբլումյանի ստորագրությամբ պատասխանում նշված է․ «Հունիսի 4-ի դրությամբ ՀՀ Տավուշի մարզում բնակվում է ԼՂ-ից բռնի տեղահանված 525 ընտանիք և 1848 անձ»: Մարզպետարանի պատասխանում անտեսված է լրագրողիս այն հարցը, թե Արցախից բռնագաղթած ընտանիքներից քանի՞սն է պետական բնակարանային ապահովման ծրագրով Տավուշի մարզում բնակարան ձեռք բերել, ո՞ր համայնքում՝ քանի՞ ընտանիք։ 2023թ․ սեպտեմբերից հետո, անցած 2 տարի և 8 ամիսների ընթացքում Տավուշում հաստատված 780 ընտանիքներից ներկայումս Տավուշի բնակավայրերում ապրում է 525 ընտանիք, 255 ընտանիք հեռացել է Տավուշի մարզից։ 2023թվականին Տավուշի մարզում բնակություն հաստատված 2970 անձանցից, այժմ մարզում մնացել է 1848-ը, 1122 անձ հեռացել է Տավուշից»։

«Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը»․ Սուրեն Սուրենյանց
2623:36
«ՀՀ անձնագրով ընդամենը 64 երկիր կարող ենք այցելել առանց վիզայի»․ Արտակ Զաքարյան
5723:00
«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան ԱԺ-ի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան
5722:06
«Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6921:12
«Մեղքի մեծ բաժինն ունի երկրի ղեկավարությունը, ով հասարակության հետ խոսում է ատելության լեզվով»․ Մանե Թանդիլյան
8120:42
«Մի՛ լռեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին»․ Խաչիկ Գալստյանի ուղերձը
9320:18
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
8819:54
«Դատապարտում ենք անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու արգելքի կիրառումը»․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
8619:30