«Իրենց քաղաքական առաջնորդի Էգոն բավարարելու համար ընտրեցին Պապ արքայի անունը»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամիրյան փողոցը տարիներ առաջ արդեն իսկ փոխվել էր Հայոց Վռամշապուհ Արշակունի արքայի անունով։ Սակայն որոշ ժամանակ անց փողոցը կրկին վերադարձավ հին անվանակոչմանը, քանի որ մարդկանց համար այն շարունակեց մնալ «Ամիրյան փողոց»:
Փողոցը հիմա էլ Հայոց Պապ Արշակունի արքայի անունով փոխելը մի տեսակ չափազանց քաղաքականացված է հնչում, եթե չասեմ, որ թվում էր, հենց Պապ արքայի անունով է անվանակոչվել բացառապես այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն իրեն փորձում էր անհաջող նմանեցնել Հայոց Պապ արքայի հետ։
Իհարկե, պատմական առումով նրանց միջև խորը հակասություն կա՝ Հայոց Պապ Արշակունի արքան ազատագրեց և համախմբեց Հայոց հողերը, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ պառակտեց, քանդեց ու մասնատեց, կորցնելով մոտավորապես ժամանակակից Հայաստանի տարածքի կեսի չափ տարածք։
Եթե համեմատելու լինենք Վռամշապուհ Հայոց արքայի և Պապ արքայի ավանդը, անխոս՝ Վռամշապուհ արքան թեպետ Հայաստանի համար բարդագույն շրջանում էր իշխում, սակայն հասկանալով մեր ժողովրդի հարատևման ապագա սպառնալիքները, Ամենայն Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի հետ հովանավորեց Հայոց գրերի գյուտը։
Տրդատ Մեծը և Վռամշապուհ արքան թողեցին մեր ազգային ինքնությունը ձևավորող երեք հենասյուները՝ հավատքը, որպես հարևան դոմինանտ տերությունների ձուլման քաղաքականությանը հակազդման հոգևոր անվտանգության հիմնասյուն, գրերը՝ որպես լեզուն պահելու և գրավոր հաղորդակցվելու հենասյուն՝ սերունդների միջև հաղորդակցման անխախտ ուղի ապահովելով և Հայոց պատմությունը պատմահայր Մովսես Խորենացու գրչությամբ, որ ապահովեց անխախտ կապը նախնիների ժառանգության հետ։
Հետեւաբար արդար կլիներ, եթե վերանվանելու դեպքում Վռամշապուհ կամ Տրդատ արքաների անունով լիներ, բայց ինչպես նշեցի՝ զուտ իրենց քաղաքական առաջնորդի անձնական Էգոն բավարարելու համար ընտրեցին Պապ արքայի անունը, առանց բովանդակային հիմնավորման։ Ու վստահ եմ, եթե մի փոքր ավելի շատ լիներ սրանց ազդեցությունն ու իշխանությունը, ուղղակի Նիկոլի անունով կանեին»։

«Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը»․ Սուրեն Սուրենյանց
2623:36
«ՀՀ անձնագրով ընդամենը 64 երկիր կարող ենք այցելել առանց վիզայի»․ Արտակ Զաքարյան
5723:00
«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան ԱԺ-ի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան
5722:06
«Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6921:12
«Մեղքի մեծ բաժինն ունի երկրի ղեկավարությունը, ով հասարակության հետ խոսում է ատելության լեզվով»․ Մանե Թանդիլյան
8120:42
«Մի՛ լռեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին»․ Խաչիկ Գալստյանի ուղերձը
9320:18
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
8819:54
«Դատապարտում ենք անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու արգելքի կիրառումը»․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
8619:30