«Դառնալու է նիկոլական «արդարադատության» այլանդակությունն արտացալող գործերից մեկը»․ Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իշխանությունները հասկանում ու կատաղում են, որ հասարակության մեծ մասը չի հավատում իրենց «արդարադատական» համակարգին: Ընդդիմադիրների վրա պատվերով կարած գործերն ու քաղբանտարկյալներն այնքան շատ են, նիկոլական իրավապահ համակարգը արդեն ձեռք է բերել նացիստական գեստապոյի համբավ:
Անդրանիկ Թևանյանի վրա պատվերով կարված գործով այդ դրսևորումն ավելի ցցուն է երևում:
Հասարակության գերակշռող հատվածը իրավացիրոեն չի հավատում, որ Փաշինյան Նիկոլի հիմնական գաղափարաքաղաքական հակառակորդներից Անդրանիկ Թևանյանը գոնե մի մազաչափ անգամ կապ ունի իրեն ներկայացված մեղադրանքի հետ: 50 մտավորականների հայտարարությունն ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի ու մյուս քաղբանտարկյալների, ուղղակի հունից հանել է ՔՊ-ական գեբելսիկներին: Դրա համար էլ իրենց կուսակցական քարոզչական գործիքներից մեկով կեղտոտ նյութ են պատվիրել ու տիրաժավորում:
Անդրանիկ Թևանյանի գործը կանգնել է Փաշինյան Նիկոլի կոկորդին: Այս գործը դառնալու է նիկոլական «արդարադատության» ամբողջ այլանդակությունն արտացալող հիմնական գործերից մեկը»:

«Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը»․ Սուրեն Սուրենյանց
2623:36
«ՀՀ անձնագրով ընդամենը 64 երկիր կարող ենք այցելել առանց վիզայի»․ Արտակ Զաքարյան
5723:00
«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան ԱԺ-ի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան
5722:06
«Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6921:12
«Մեղքի մեծ բաժինն ունի երկրի ղեկավարությունը, ով հասարակության հետ խոսում է ատելության լեզվով»․ Մանե Թանդիլյան
8120:42
«Մի՛ լռեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին»․ Խաչիկ Գալստյանի ուղերձը
9320:18
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
8819:54
«Դատապարտում ենք անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու արգելքի կիրառումը»․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
8619:30