«Ինչ-որ մարդիկ հենց հիմա հեռացնում են Արցախի դրոշը Ֆրանսիայի հրապարակից»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ինչ-որ մարդիկ հենց հիմա հեռացնում են Արցախի Հանրապետության դրոշը Ֆրանսիայի հրապարակից։ Ես հիմա այդ մարդկանց չեմ վիրավորի և չեմ հայհոյի։ Համոզված եմ, որ իրենք այս արարքի համար ամոթից գետինն են մտնում։ Բայց դե թույլ են, տուն-տեղ պետք է պահեն... Չնայած սա արդարացում չէ, բայց դե...
Ցանկանո՞ւմ եք հասկանալ, թե ինչ են մեզ ասում և ինչ են անում մեզ հետ։ Այդ դեպքում լսեք և հետո ինքներդ եզրակացություններ արեք։
Կարճ։ Մեզ փորձում են ներշնչել, որ․․․
Ով խոսում է Արցախի մասին, նա պատերազմ է ուզում։
Ով խոսում է Հայոց ցեղասպանության մասին, նա պատերազմ է ուզում։
Ով խոսում է Եկեղեցու մասին, նա պատերազմ է ուզում։
Ով խոսում է Մոնթեի մասին, նա պատերազմ է ուզում։
Ով հիշեցնում է ադրբեջանցիների կողմից հայերի սպանությունների մասին, նա պատերազմ է ուզում։
Ով խոսում է ադրբեջանցիների թշնամական մտադրությունների մասին, նա պատերազմ է ուզում։
Եվ ի վերջո, ով աչքերը չռած հավանություն չի տալիս փաշինյանական իշխանությունների դիրքորոշմանը, նա պատերազմ է ուզում։
Այս ամենի ներքո մեզ համոզում են, որ միայն ադրբեջանցիների առաջ «կզելը», նվաստանալը և Ազգի ու Պետության համար կարևոր արժեքների նկատմամբ արհամարհական վերաբերմունքը, իբր, խաղաղություն կբերեն։
Ինձ հետաքրքիր է՝ սրանք իսկապե՞ս հակահայ գիժ են, թե՞ պարզապես մեզ են գժի տեղ դնում։ Ավելի հավանական է երկրորդը։ Նրանք վստահ են, որ հայերն այլևս Ազգ չեն, այլ վերածվել են անկապ «հպարտ քաղաքացինեիր»՝ առանց Հայրենիքի զգացողության, առանց Պատվի և Արժանապատվության, առանց Հիշողության և Պատմության։
Ահա այսպես են նրանք մեզ պատկերացնում։ Իսկ դուք համաձա՞յն եք նրանց հետ»։

«Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը»․ Սուրեն Սուրենյանց
2623:36
«ՀՀ անձնագրով ընդամենը 64 երկիր կարող ենք այցելել առանց վիզայի»․ Արտակ Զաքարյան
5723:00
«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան ԱԺ-ի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան
5722:06
«Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6921:12
«Մեղքի մեծ բաժինն ունի երկրի ղեկավարությունը, ով հասարակության հետ խոսում է ատելության լեզվով»․ Մանե Թանդիլյան
8120:42
«Մի՛ լռեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին»․ Խաչիկ Գալստյանի ուղերձը
9320:18
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
8819:54
«Դատապարտում ենք անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու արգելքի կիրառումը»․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
8619:30