Սպասում են Կարապետյանի հրավերին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ընտրությունները կեղծելու մեջ Նիկոլ Փաշինյանին մեղադրող Սամվել Կարապետյանն օրերս հայտարարեց ընդդիմադիր ուժերի համախմբման և փողոցային պայքարը «ճիշտ պահին գեներացնելու» մասին․ «Քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք միգուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը, շատերի հետ մենք չկարողացանք պայմանավորվել»։
Կարապետյանը կոչ արեց ընդդիմադիրներին՝ համախմբվել մեկ հարթակում։ Չնայած նրա առաջարկն արդեն հասցրել են որոշ ուժեր ողջունել, սակայն, մեր տեղեկություններով, այս օրակարգով դեռևս հանդիպում, համատեղ քննարկում չի եղել։ Միասնական հարթակ ձևավորելու մասին ընդհանրական խոսակցություն եղել է ԿԸՀ-ի՝ ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելու և ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելու որոշումից առաջ, երբ հայտնի վեց ուժերի հայտարարությունը հաջորդեց, որոնք բարձրաձայնեցին, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։ Այս հայտարարությունը կյանքի կոչելուց առաջ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում է բարձրաձայնվել հետընտրական միասնական հարթակի ձեւավորման անհրաժեշտության մասին, որին հաջորդել է ընդդիմության առաջնորդի՝ Կարապետյանի հրապարակային առաջարկը։
Սակայն ընդդիմադիր դաշտում, մեր տեղեկություններով, ուշի-ուշով սպասում են գործնական քայլերի, Կարապետյանից հանդիպման հրավերի, ոմանք երեկվա դրությամբ տարակուսած էին։ Բանն այն է, որ հունիսի 26-ին ՍԴ-ում քննվելու է ընդդիմության՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին հայցը, սակայն միասնական ընդդիմությունը դեռ քայլեր չի որոշել, մինչդեռ Սամվել Կարապետյանն ակնարկում էր, որ հանրահավաք են նախաձեռնելու։ Մյուս կողմից՝ ՍԴ հայցը մոտ երկու շաբաթ քննվելու է, ու դեռ ժամանակ կա»:

«Հարավային Կովկասում չի կարող տևական խաղաղություն լինել, քանի դեռ հայ գերիներն ազատ չեն արձակվել»․ Շերման (տեսանյութ)
209:24
«Դուք չգիտե՞ք, որ ցեղասպանության ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չի». Հասմիկ Հակոբյան. «Հրապարակ»
1609:12
Սպասում են Կարապետյանի հրավերին. «Հրապարակ»
3509:06
ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»
5409:00
Ղալիբաֆը ժամանել է Ադրբեջան
5608:58
«Իշխանական պրոպագանդան թող նայի, թե նախորդ տարիների ծաղրանքն ինչպես է դարձել ցավալի իրականություն»․ Թաթուլ Հակոբյան
7102:06
«Ինչ-որ մարդիկ հենց հիմա հեռացնում են Արցախի դրոշը Ֆրանսիայի հրապարակից»․ Արման Աբովյան (տեսանյութ)
8800:29
«Դառնալու է նիկոլական «արդարադատության» այլանդակությունն արտացալող գործերից մեկը»․ Դերենիկ Մալխասյան
7700:18