«Դուք չգիտե՞ք, որ ցեղասպանության ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չի». Հասմիկ Հակոբյան. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նախորդ համարում գրել էինք, որ ՔՊ-ական պատգամավորները պատգամավորական երդման տեքստը փոխելու նախագիծ են շրջանառել։ ՔՊ-ականներ Ալեն Սիմոնյանի, Արուսյակ Ջուլհակյանի և Հասմիկ Հակոբյանի հեղինակած նախագծով առաջարկվում է գործող երդման տեքստից դուրս թողնել «հանուն համազգային նպատակների իրականացման», «ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար» ձևակերպումները և դրանց փոխարեն տեքստում ավելացնել, որ ՀՀ քաղաքացիների համար անելու են ամեն ինչ՝ «անվտանգության ու ազատությունների պաշտպանության համար»։ Ինչպես նաև՝ երդման տեքստը եզրափակել Փաշինյանի հետպատերազմական լոզունգներից մեկով․ «Փառք նահատակներին, և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։ Զրուցել ենք նախագծի համահեղինակներից Հասմիկ Հակոբյանի հետ։
- Ինչո՞ւ որոշեցիք պատգամավորական երդման տեքստը փոխել, որոշ արտահայտություններ դուրս թողնել, փոխարենը համալրել Փաշինյանի լոզունգներով։
- Դուք նախագծի հիմնավորումները չե՞ք կարդացել, այնտեղ պարզ գրել ենք։
- Կարդացել եմ, բայց շատ տարօրինակ և անհասկանալի առաջարկներ կան, օրինակ, ձեր իշխանությունն անվտանգության ապահովման առումով ամենախոցելին է, բայց դուք ասում եք, թե ամեն ինչ անելու եք քաղաքացիների անվտանգության համար։
- Դա Ձեր գնահատականն է, Դուք ո՞նց եք Ձեր գնահատականները դնում։
- Ի՞նչն է ձեզ դրդել՝ փոխել նախկին տեքստը։
- Վատ է, որ Ձեր գնահատականը դնում եք որպես հարյուր տոկոսանոց ճշմարտություն, բայց մեր իշխանության ժամանակ է, որ տարիներով զոհ չկա սահմանին, վիրավոր չկա, և կրակոց չկա սահմանին։ Եթե դուք դա չեք համարում անվտանգության ցուցիչ, ուրեմն չգիտեմ՝ ինչն է ձեր համար անվտանգությունը։ Ձեր էն անցած բարի ժամանակ՝ անվտանգության տարիներին, ամեն օր մեր եղբայրները գնում էին, վիրավորվում էին, ամեն զինվոր ունեցող ծնողը չէր քնում, մինչև առավոտը չէր իմանում, որ դիրքից անվտանգ իջել է։ Հիմա նման բան չկա, եթե ձեր համար դա անվտանգություն չի, ուրեմն չգիտեմ՝ ինչն է անվտանգություն։
- Հիմա ձեր շնորհիվ Արցախ չկա․․․
- Ինչի այն ժամանակ կա՞ր։
- Չկա՞ր։
- Կա՞ր։
- Իհարկե, կար։
- Հա՞, իսկ առանձին հանրապետությո՞ւն էր, թե՞ Հայաստանի մաս էր։
- Շատ լավ գիտենք՝ ինչ էր, ոնց էր, ու ձեր ասած զոհերի հանգամանքներն էլ գիտենք՝ հանուն ինչի էր, հայրենիք էր պահվում։
- Հայաստանի սահմանին կրակոցներ չկա՞ր։ Քանաքեռի չաստում, այո, չկար կրակոցներ, բայց ամբողջ երկայնքով արդյո՞ք կար կրակոցներ, թե՞ զոհեր չկար։
- Իսկ չե՞ք տեսնում, որ իրավիճակը փոխվել է՝ Արցախն այլևս չկա, Հայաստանի սահմանին էլ եթե անգամ կրակոց չկա, որովհետև չորս կողմից օկուպացրել են, Կիրանցում էլ ինչ ուզեցին՝ տվեցիք, էլ ինչո՞ւ կրակեն։
- Իսկ իրենք ի՞նչ են ստացել Կիրանցում։ ՀՀ սուվերեն տարածքից ինչ-որ հատվա՞ծ է Ադրբեջանը մեզնից ստացել։
- Այո, կադաստրի վկայականներ կային։
- Ձեզ խորհուրդ կտամ՝ կամերան վերցնել, գնալ Կիրանց և ասել՝ ցույց տվեք՝ ինչ սահման է մնացել ՀՀ տիրապետության տակ, ինչն է անցել, ձեզ կասեն։ Եթե մենք դա չենք նկարում ու չենք խոսում, դա չի նշանակում, որ ինչպես ուզեք, կարող եք մանիպուլացնել։
- Մեկ էլ Ջերմուկում կամ Վարդենիսում չեն օկուպացրել մեր սահմանները։
- Եկել են, մեր սուվերեն տարածքը զավթել են, բայց մենք հրաժարվո՞ւմ ենք մեր տարածքից, սահմանազատումը երբ անենք, դրանք հետ կստանանք։ Երբ որ ժամանակին մենք ենք առաջ գնացել՝ տարբեր իրադարձությունների բերումով՝ որպես բուֆերային գոտի, ինչ կարողացել ենք, վերցրել ենք, մեր տարածքներն ապահովագրել ենք․․․
- Ձեր իշխանությո՞ւնն է նման գոտիներ վերցրել։
- Հայաստանի Հանրապետությունը։
- Բայց ձեր իշխանության ժամանակ երբեք նման բան չի եղել։
- Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունից հետո, Ադրբեջանի հետ պատերազմից հետո, որ ինչ-որ տարածքներ առաջ ենք գնացել, բուֆերային գոտի և այլն, հիմա, որ ուզում ենք գծենք՝ որն է մերը, դուք մեզ մեղադրում եք, երբ հիմա Ադրբեջանն է մեր տարածքները զավթել, ըտեղ պետք չի քննադատել, այսինքն, ուզում եմ ասել՝ նույն իրավիճակն է, բայց դուք մի դեպքում քննադատում եք․․․
- Նորմալ չէ՞, որ ես իմ պետության շահը պիտի պաշտպանեմ, ոչ թե հանդես գամ Ադրբեջանի շահերից։
- Նորմալ չի։ Օրինակ, դուք սպանությանը ո՞նց եք վերաբերվում՝ վատ, եթե քո երեխան է սպանել, ուրեմն լավ է արել, եթե քո երեխուն են սպանել, ուրեմն դու վատ ես վերաբերվում։
- Նախ՝ դրանք տարբեր իրավիճակներ են։
- Նույն բանն է, էդ նույն վատ բանը հիմա արել է Ադրբեջանը մեր հանդեպ, մենք ասում ենք՝ մեր տարածքներից չենք հրաժարվել, էդ որտե՞ղ ենք մենք զիջել։
- Վերադառնանք երդման տեքստի փոփոխությանը՝ ինչո՞ւ եք ջնջել «հանուն համազգային նպատակների» արտահայտությունը։
- Ո՞րն է էդ համազգային նպատակը։
- Դուք ասեք, դուք եք փոխել, թե՞ կարծում եք, որ համազգային նպատակ չի կարելի ունենալ, օրինակ, իմ կարծիքով՝ ցեղասպանության թեմայով միշտ համազգային նպատակ ենք հետապնդել։
- Մենք մանրամասնել ենք՝ որն է մեր համազգային նպատակը, օրինակ՝ քաղաքացիների անվտանգության ապահովումը։ Դուք չգիտե՞ք, որ ցեղասպանության ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չի։
- Նկատի ունեք ՔՊ-ի՞։
- Հայաստանի Հանրապետության ընտրված իշխանության։ Դա դուրս չի մնացել մեր օրակարգից, բայց դա մեր թիվ մեկ առաջնահերթությունը չի, թիվ մեկ առաջնահերթությունը խաղաղությունն է տարածաշրջանում, սահմանների անվտանգությունը, ինչը մենք ապահովել ենք»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Հարավային Կովկասում չի կարող տևական խաղաղություն լինել, քանի դեռ հայ գերիներն ազատ չեն արձակվել»․ Շերման (տեսանյութ)
209:24
«Դուք չգիտե՞ք, որ ցեղասպանության ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չի». Հասմիկ Հակոբյան. «Հրապարակ»
1609:12
Սպասում են Կարապետյանի հրավերին. «Հրապարակ»
3509:06
ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»
5409:00
Ղալիբաֆը ժամանել է Ադրբեջան
5608:58
«Իշխանական պրոպագանդան թող նայի, թե նախորդ տարիների ծաղրանքն ինչպես է դարձել ցավալի իրականություն»․ Թաթուլ Հակոբյան
7102:06
«Ինչ-որ մարդիկ հենց հիմա հեռացնում են Արցախի դրոշը Ֆրանսիայի հրապարակից»․ Արման Աբովյան (տեսանյութ)
8800:29
«Դառնալու է նիկոլական «արդարադատության» այլանդակությունն արտացալող գործերից մեկը»․ Դերենիկ Մալխասյան
7700:18