Չորեքշաբթի, 22 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

«Ադրբեջանցին ասում է` «նույնիսկ Փաշինյանն է հերքում ցեղասպանության եղելությունը»». Հակոբ Կարապետյան

«Ադրբեջանցին ասում է` «նույնիսկ Փաշինյանն է հերքում ցեղասպանության եղելությունը»». Հակոբ Կարապետյան
132
Երեքշաբթի, 30 հունիսի, 2026 թ., 03:06

Լրագրող Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսրայելի կառավարության կողմից Մեծ Եղեռնի ճանաչման առիթով արդեն որերորդ թուրք կամ ադրբեջանցի օգտատիրոջ մեկնաբանությունն եմ տեսնում, թե իբր «նույնիսկ Փաշինյանն է հերքում ցեղասպանության եղելությունը»: Բնականաբար, Փաշինյանը նման բան չի արել, ուղղակիորեն չի հերքել ցեղասպանության եղելությունը, սակայն ակնհայտ է, որ շատերի մոտ նման ընկալում են ստեղծել վերջին երկու տարվա ընթացքում տարբեր առիթներով նրա արած «անզգույշ» և «վատ ձևակերպված» հայտարարությունները Մեծ Եղեռնի պատճառների ու հիշողության մասին»:

Աղբյուրը`   Հակոբ Կարապետյան