«Հեշտ չէ ընդունել, որ ապրում ես ատոմային գերտերությունում, որի վրա ուկրաինական ինչ-որ դրոններ են ընկնում»․ Վլադիմիր Հովհաննիսյան

«Համերաշխություն» կրթական և հետազոտական հիմնադրամի տնօրեն Վլադիմիր Հովհաննիսյանի գրառումը․ «Փաստացի Ռուսաստանի որևէ խոշոր քաղաքի վրա Երկրորդ Համաշխարհային պատերազմից ի վեր որևէ ռումբ չէր ընկել։
Դա մոտավորապես 80 և ավելի տարի ա, 3 և ավելի սերունդ։
Այս երկար ժամանակահատվածը լիովին բավական ա, որպեսզի առաջանա անձեռնմխելիության զգացում, որը մյուս կողմից էլ կերակրվելով անհաղթելիության, ռուսական կայսերապաշտության, ատոմային գերտերության, Պուտինի կերպարի վրա ստեղծված ուժեղ առաջնորդի և այլ առասպելներով, ստեղծի հավերժ անպարտելի լինելու զգացողություն ցանկացած ռուսաստանցու մոտ։
Ու հենց սա ա պատճառը, որ սոցցանցերում ռուսաստանցիները այդքան ծանր են տանում այս հարվածներն ու պայթյունները, որովհետև դրանք ոչ միայն ու ոչ այնքան նյութական վնաս են հասցնում շարքային ռուսաստանցուն, որքան մենթալ ու սոցիալ–հոգեբանական, ամեն պայթյունի հետ խոցելով նրանց հանրային գիտակցությունը, ջախջախելով տասնամյակներով ստեղծված միֆերն ու առասպելները։ Իսկ դա միշտ շատ ավելի ծանր ու մեծ վնաս ա, քան նյութականը։
Հեշտ բան չի ընդունել, որ ապրում ես ատոմային հզոր գերտերությունում, որի վրա ամեն օր ինչ-որ ուկրաինական դրոններ են ընկնում ու այդ գերտերությունը դրա դեմ ոչինչ անել չի կարող։
Նկարում՝ Կրասնոդարի Վայլդբերիսի պահեստը ուկրաինական անօդաչուի հարվածից հետո։ Ու սա դեռ վերջը չի»։

Ադրբեջանն աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ. #Ynet
14920:21
«Միացյալ Նահանգների համար միակ տարբերակը Իրանի ժողովրդի հետ հարգալից երկխոսությունն է». Արաղչի
13916:54
Թրամփը վերահրապարակել է լուսանկարը, որում Հորմուզի նեղուցը նկարագրում է որպես «ԱՄՆ նոր տարածք»
19510:59
«Սփյուռքահայերի առաքելությունն իրենց բնակության երկրում ամենաբարձր պաշտոնների հավակնելն է»․ Արա Պողոսյան
12610:06
«Գալու է պոպուլիստների մերժման ժամանակը»․ Արշակ Սարգսյան
13709:12
«Բավ է անհասցե մեղադրանքներ հնչեցնեք և «ուռա հայրենասեր» խաղաք»․ Կարեն Հովհաննիսյան
16502:06
«Կուզեի՝ Հայաստանն էլ նման «միայնության» մեջ լիներ»․ Արա Պապյան
17501:06
Ճապոնիայում գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ
32100:24