«Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը»․ Բագրատ Միկոյան

Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին միաձայն հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նախագծին։ «Այս սարսափելի ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ և որի պատմական փաստերն իսկապես անվիճելի են, ներառել է մեկուկես միլիոն մարդու սպանություն և հին մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացում»,- ասել է նախագծի հեղինակ, արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։
«Ինչպիսի՞ն է Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը Իսրայելի ճանաչման վերաբերյալ՝ նաև հաշվի առնելով Ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը և Իսրայելի կողմից այս հարցը որպես Թուրքիայի դեմ զենք օգտագործելը»,- Yerevan.Today-ը դիմել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին։
«Որևէ պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը համամարդկային առումով ճշմարտության և արդարության հաստատման կարևոր քայլ է։ Մենք շնորհակալ ենք այդ քայլը կատարած բոլոր պետություններին։ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը։ Իսկ ճանաչող պետությունն ինքնին կարող է ունենալ իր դրդապատճառները և շահերը, ինչը նույնպես բնական է։ Նման հարցերին պետք է նայել շատ սթափ»։

«Սա չի հանդիսանում անձեռնմխելիությունից ընդհանրապես զրկում․ վերաբերում է մեղադրանք տալուն համաձայնությանը»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
4115:12
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (տեսանյութ)
4315:10
«Սա վտանգավոր նախադեպ է». Իվետա Տոնոյան (տեսանյութ)
4815:06
«Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի տարածքում գտնվող լոգիստիկ կենտրոններին ու նավթաբազային»․ Զելենսկի (տեսանյութ)
11915:05
«ԿԸՀ-ն, չունենալով նման լիազորություն, Նարեկ Կարապետյանին զրկել է անձեռնմխելիությունից». Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
6514:48
«ՔՊ-ից ասում են, որ պատրաստվում են ձեր խմբակցությանը քաղաքականապես ոչնչացնել»․ լրագրողը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7114:24
«Հեշտ չէ ընդունել, որ ապրում ես ատոմային գերտերությունում, որի վրա ուկրաինական ինչ-որ դրոններ են ընկնում»․ Վլադիմիր Հովհաննիսյան
6814:12
«Գործողությունն ուղղված է ոչ միայն Ծառուկյանի դեմ, այլև՝ ՀՀ տնտեսության». Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
6014:06