«Ցեղասպանության ճանաչման հարցում հայաստանյան հանրությունը գտնվում է ծայրահեղությունների դաշտում»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Նաթանյահուի կառավարության՝ հայերի ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ որոշումը Հայաստանում կամա, թե ակամա պարզեց մի իրականություն, որ ցեղասպանության ճանաչման հարցում հայաստանյան հանրությունը կամ հայկական միջավայրը առավելապես գտնվում է ծայրահեղությունների դաշտում՝ մի ծայրահեղությունը Նիկոլ Փաշինյանի այսօրվա քաղաքականությունն է, մյուս ծայրահեղությունը՝ դրա հակառակը:
Այլ կերպ ասած, հարցը մեզանում կարծես թե դուրս է եկել քաղաքականության կոնցեպտուալ շրջանակից, հայտնվելով մի իրավիճակում, երբ փաստորեն մի ծայրայեղությունը սնուցում է մյուսին, իսկ երկուսը միասին՝ կամա, թե ակամա պարզապես մաշում են կարևորագույն խնդիրներից և օրակարգերից մեկը:
Ի դեպ, ես այս գնահատականը՝ վարվող քաղաքականության հանդեպ առհասարակ, հնչեցրել եմ վաղուց, նշելով, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա քաղաքականության ամենավտանգավորը այն է, որ նա սրելով ազգային ինքնության, արժեքների, պատմության, և այդ թվում ողբերգությունների հանդեպ այսպես ասած մերժման կամ մոռացության մթնոլորտ կամ մտայնություն, թեկուզ ոչ ուղիղ տրամաբանությամբ ու շեշտադրումներով՝ բայց ակնհայտ մերժման ծայրահեղությամբ, այդուհանդերձ հրահրում է հակառակ ծայրահեղություն: Այդպիսով, նա ազգային ինքնության, պատմության, անգամ ողբերգության ու ցավի հանգամանքը մղում է ծայրահեղության դաշտ:
Իսկ ծայրահեղությունը՝ ինչ շեշտադրումով էլ այն լինի, ճնշում է, խեղդում է միտքն ու ռացիոնալը, խեղդում է հաշարկը:
Իսկ ի՞նչն է քաղաքական սուբյեկտության շարքից հանում որևէ հանրության կամ պետության՝ կարևորագույն պետական, ազգային, նաև համամարդկային նշանակության հարցերում հաշվարկի կարողության ու ռացիոնալ մտածողության, չափման բացառումը»:

«Սա չի հանդիսանում անձեռնմխելիությունից ընդհանրապես զրկում․ վերաբերում է մեղադրանք տալուն համաձայնությանը»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
4115:12
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (տեսանյութ)
4315:10
«Սա վտանգավոր նախադեպ է». Իվետա Տոնոյան (տեսանյութ)
4815:06
«Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի տարածքում գտնվող լոգիստիկ կենտրոններին ու նավթաբազային»․ Զելենսկի (տեսանյութ)
11915:05
«ԿԸՀ-ն, չունենալով նման լիազորություն, Նարեկ Կարապետյանին զրկել է անձեռնմխելիությունից». Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
6514:48
«ՔՊ-ից ասում են, որ պատրաստվում են ձեր խմբակցությանը քաղաքականապես ոչնչացնել»․ լրագրողը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7114:24
«Հեշտ չէ ընդունել, որ ապրում ես ատոմային գերտերությունում, որի վրա ուկրաինական ինչ-որ դրոններ են ընկնում»․ Վլադիմիր Հովհաննիսյան
6814:12
«Գործողությունն ուղղված է ոչ միայն Ծառուկյանի դեմ, այլև՝ ՀՀ տնտեսության». Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
6014:06