Ուրբաթ, 03 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

Մակունցը հրաժարվել է. «Հրապարակ»

Մակունցը հրաժարվել է. «Հրապարակ»
53
Այսօր, 09:12

«Հրապարակ»-ը գրում է. «Թեպետ ամիսներ առաջ ՔՊ-ում խոսում էին, որ Փաշինյանը ԱՄՆ-ում նախկին դեսպան Լիլիթ Մակունցին ԱԺ-ում բարձր պաշտոնի է պատրաստում՝ ԱԺ խոսնակ կամ խմբակցության ղեկավար, սակայն Մակունցն ինչ-որ պահի հրաժարվել է դրանից:
Դեր է խաղացել թիմի ռեակցիան, թե ինչու պիտի մենք այսքան թուքումուր ուտենք, տանջվենք՝ նա ԱՄՆ-ից գա, բարձր պաշտոնի նստի: Ինքն էլ է հասկացել, որ ո՛չ Վահագն Ալեքսանյան կարող է լինել, ո՛չ Արթուր Հովհաննիսյան կամ Ռուբինյան, և խնդրել է իրեն թողնել գործադիրում՝ թեկուզ ոչ բարձր պաշտոնի։ Բայց ՔՊ-ում խանդավառված չեն ԱԺ ղեկավար պաշտոնների հավակնորդներով, հատկապես՝ խմբակցության ղեկավարի, որը, կարծում են՝ ավելի բարձր ստատուս ունի, քան ԱԺ փոխնախագահը:

Հատկապես ապշած են, որ թերի կրթությամբ ու ոչնչով աչքի չընկած Արուսյակ Մանավազյանը նման հավակնություններ ունի՝ որքան էլ նա Փաշինյանի ֆինանսներն է տնօրինել և նրա աչքն ու ականջն է ՔՊ-ում, սակայն չի ձգում խմբակցության ղեկավարի կարգավիճակին՝ ո՛չ քաղաքական միտք ունի, ո՛չ շշպռելու հմտություն։ Ենթադրում են, որ Փաշինյանը որոշել է կամակատար դնել, որ անձամբ ղեկավարի ֆրակցիան»: