Իշխանական բլոգեր Անիտա Հարությունյանը կրակոցներ է արձակել ակումբում

«ՄակարյանՆյուզ»-ը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանի մոլի աջակից և սկանդալային բլոգեր Անիտա Հարությունյանը լացակումած պատմում էր, թե ինչպես է «իշխանությունների սրտի դատավոր» Մնացական Մարտիրոսյանը՝ Մացոն, իրեն 4 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտել: Բայց չի ասում, թե ինչի համար ու չի պատմում, որ իրեն դատապարտել են 2025 թ. սեպտեմբերի 11-ին «Սախարով» բիզնես կենտրոնի շենքում գործող «Լեգենդ» ակումբում կրակոցներ արձակելու և խուլիգանություն կատարելու համար:
Մեր տրամադրության տակ է հայտնվել բացառիկ տեսանյութ, թե ինչպես է իշխանական բլոգերը մի կնոջ հետ փորձում մուտք գործել «Լեգենդ» ակումբ, և երբ ակումբի նախասրահում անվտանգության աշխատակիցները կանգնեցնում են նրան և թույլ չեն տալիս մտնել ներս, նա սկսում է բղավել, քաշքշել անվտանգության աշխատակիցներին, ապա պայուսակից հանում է զենքն ու անկանոն կրակոցներ արձակում, վերջում էլ ջարդուփշուր անում փոքրիկ սեղանի վրա դրված իրերը:
Մեզ ասացին՝ նա նաև հարվածել է ավելի ուշ իրեն ձերբակալած պարեկներից մեկի դեմքին, ընդ որում՝ հարվածել է ձեռնաշղթայով, ինչի հետևանքով վնասվածք է հասցրել պարեկային ծառայողին: Ահա այս ամենի համար է դատարանը նրան մեղավոր ճանաչել և ազատազրկման դատապարտել, թեպետ՝ դեռ հարց է՝ կազատազրկվի՞ պրոիշխանական բլոգերը, թե՞ ոչ»:

Իշխանական բլոգեր Անիտա Հարությունյանը կրակոցներ է արձակել ակումբում (տեսանյութ)
5900:48
Ֆինլանդիան ավելացվել է Ռուսաստանի միջուկային թիրախների ցանկում
7600:17
Էդիկ Մալոյանը երկու ամսով կալանավորվեց
47Երեկ, 23:48
Հուլիսի 3-ին Արարատի մի շարք համայնքներում ջուր չի լինի
47Երեկ, 23:24
Գագիկ Բեգլարյանը ևս 2 ամիս կմնա կալանավորված
45Երեկ, 23:00
Ջրային կոմիտեն հայտարարություն է տարածել
83Երեկ, 22:54
«Նիկոլը մի անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին». Արգիշտի Կիվիրյան
73Երեկ, 22:48
Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է
44Երեկ, 22:42